19:04 21.04.2025
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, Փարիզի ՕԽ արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը գերծանր քաշային կարգում։
Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո՝ 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց նա 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը փոքր ոսկի նվաճեց այս վարժությունում։
Հրում վարժությունում Լալայանը ևս նվաճեց փոքր ոսկին` 240 կգ արդյունքով և երկու վարժություններում 450 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը։
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում22:59 21.04.2025
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցումԱպրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման՝ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող ավանդական պատարագին: Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայկական ծիսակարգով կազմակերպված պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ […] ...
22:51 21.04.2025
ՔՊ խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ քննարկել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքըԱյսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը: ...
22:43 21.04.2025
Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցելReddit առցանց հարթակի աշխատանքի խոշոր խափանում է դիտվում որոշ երկրներում։ Այս մասին նշվում է Downdetector կայքում, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Աղբյուրի համաձայն՝ օգտատերերի 60%-ը նշում է հավելվածում խափանումներ, 29%-ը բողոքում է կայքի աշխատանքից, իսկ ևս 11%-ն ունի դժվարություններ սերվերին միանալու հարցում։ Downdetector-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում խափանումների մասին հայտնել է ավելի քան 85,000 օգտատեր։ […] ...
22:34 21.04.2025
Դավիթ Խուդաթյանը սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությանը հետևել է նաև Խոյ համայնքումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:22 21.04.2025
Ադրբեջանի հերթական կրակոցը Սյունիքի ուղղությամբ. ի՞նչ է փորձում անել ԲաքունԱդրբեջանական կողմն այսօր հերթական կրակոցն է արել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են համարվում: Ի՞նչ նպատակներ ունի Բաքուն և առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է վերլուծաբան-սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:11 21.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Չինաստանի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումներըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 21-ին ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը: Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական […] ...