Գլխավոր դատախազի հրամանով՝ դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+16.09 oC

Գլխավոր դատախազի հրամանով՝ դատախազի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

18:40 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտի 5-ի որոշման հիման վրա՝ Գլխավոր դատախազության վարչություններից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի՝ դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները և չի պահպանել դատախազի վարքագծի կանոնները: Մասնավորապես՝ առանց հարգելի պատճառի բացակայել է դատական նիստից:

Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի ապրիլի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի ապրիլի 18-ի հրամանով՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

19:40 21.04.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։ Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝ հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է աշխարհի 13-րդ ռակետին

19:35 21.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում պարտվել է աշխարհի 13-րդ ռակետին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (27-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Խաչանովը կիսաեզրափակչում 3-6, 2-6 հաշվով պարտվել է աշխարհի 13-րդ ռակետ Հոլգեր Ռունեին։ ...

Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

19:27 21.04.2025

Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Կարևորելով հասարակական կազմակերպությունների հետ ունեցած ոլորտային համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է […] ...

Արժևորվեց ոստիկանի պատասխանատու և պատվաբեր ծառայությունը. տոնական միջոցառում Սյունիքում

19:19 21.04.2025

Արժևորվեց ոստիկանի պատասխանատու և պատվաբեր ծառայությունը. տոնական միջոցառում Սյունիքում

Ապրիլի 18-ին Սիսիանի մշակույթի տանը նշվել է Ոստիկանության 107-րդ տարեդարձը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության, այլ ուժային կառույցների, Սյունիքի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով գործընկերներին՝ նշեց, որ նման հանդիպումներն ավելի են ամրապնդում ոստիկանություն-համայնք-հասարակություն կապը։ Ոստիկանության օրվա կապակցությամբ […] ...

Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս ներկայացված կլինի

19:11 21.04.2025

Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս ներկայացված կլինի

Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանը ևս կունենա իր տաղավարը: Հայաստանը կմասնակցի «Միկրոճարտարապետություն արհեստական բանականության միջոցով՝ ստեղծելով նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» տաղավարով: Բիենալեն տեղի կունենա 2025 թվականի մայիսի 10-ից նոյեմբերի 23-ը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

19:04 21.04.2025

Վարազդատ Լալայանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, Փարիզի ՕԽ արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը գերծանր քաշային կարգում։ Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո՝ 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց նա 20 կգ առավելություն ուներ հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։ Լալայանը […] ...

BACK_TO_TOP