Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+16.09 oC

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

19:40 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։

Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝ հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա հանրային տարածքներում կայանների տեղադրման պարագայում։

Հայաստանում 5G ցանցի ներդրմանն աջակցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարժական կապի օպերատորների առաջարկով պարզեցրել է բջջային կապի բազային կայանքների տեղադրման քաղաքաշինական ընթացակարգերը։ Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված բջջային կապի դաշտային կայանքները դասակարգվել են միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների ցանկում, իսկ բնակելի շենքերի, հասարակական և արտադրական օբյեկտների տանիքներում տեղակայվող կայանքները՝ միջինից բարձր ռիսկայնության (lII կատեգորիայի) ցանկում։
Հաշվի առնելով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում urban.e-gov.am հարթակի առանձնահատկությունները՝ նախատեսվել են նաև ավարտական, շահագործման և ընդունող հանձնաժողովի ակտերի օրինակելի ձևերի լրացման պարզեցված պայմաններ միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար։

Մյուս փոփոխությունը կնպաստի քաղաքաշինական ծրագրերի նախագծման աշխատանքների ժամանակին մեկնարկմանը։ Սահմանվել է պարտադիր պահանջ, որ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում պատվիրատուն է պարտավոր մինչև նախագծային աշխատանքների մեկնարկը ձեռք բերել ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանները և փոխանցել նախագծողին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իսրայելցի ոստիկանները ուժ են կիրառել հայ հավատացյալների դեմ

23:10 21.04.2025

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իսրայելցի ոստիկանները ուժ են կիրառել հայ հավատացյալների դեմ

Սուրբ Զատկի տոնակատարությունները Երուսաղեմում տհաճ իրադարձություններով են ուղեկցվել: Աստծո Հարության տաճարում միջադեպ է տեղի ունեցել հայ հավատացյաների և իսրայելացի ոստիկանների միջև: Կոնկրետ ի՞նչ է եղել: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին, Զատկին նախորդող Ավագ շաբաթ օրը, երբ Երուսաղեմի Աստծո Հարության տաճարում տեղի էր ունենում քրիստոնեական աշխարհի […] ...

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում

22:59 21.04.2025

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում

Ապրիլի 21-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման՝ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից կազմակերպվող ավանդական պատարագին: Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայկական ծիսակարգով կազմակերպված պատարագը մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ […] ...

ՔՊ խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ քննարկել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը

22:51 21.04.2025

ՔՊ խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ քննարկել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը: ...

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

22:43 21.04.2025

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Reddit առցանց հարթակի աշխատանքի խոշոր խափանում է դիտվում որոշ երկրներում։ Այս մասին նշվում է Downdetector կայքում, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Աղբյուրի համաձայն՝ օգտատերերի 60%-ը նշում է հավելվածում խափանումներ, 29%-ը բողոքում է կայքի աշխատանքից, իսկ ևս 11%-ն ունի դժվարություններ սերվերին միանալու հարցում։ Downdetector-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում խափանումների մասին հայտնել է ավելի քան 85,000 օգտատեր։ […] ...

Դավիթ Խուդաթյանը սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությանը հետևել է նաև Խոյ համայնքում

22:34 21.04.2025

Դավիթ Խուդաթյանը սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությանը հետևել է նաև Խոյ համայնքում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ադրբեջանի հերթական կրակոցը Սյունիքի ուղղությամբ. ի՞նչ է փորձում անել Բաքուն

22:22 21.04.2025

Ադրբեջանի հերթական կրակոցը Սյունիքի ուղղությամբ. ի՞նչ է փորձում անել Բաքուն

Ադրբեջանական կողմն այսօր հերթական կրակոցն է արել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են համարվում: Ի՞նչ նպատակներ ունի Բաքուն և առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է վերլուծաբան-սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP