Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+15.09 oC

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

18:18 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք:

Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության և վերահսկողության ժամկետներին, ռեսուրսները «կալորիականություն» ունեցող գործերի քննությանն ուղղելու անհրաժեշտությանը, փորձաքննությունների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ դատախազական պատշաճ հսկողություն ապահովելու հանձնարարականին, դատարանում մեղադրանքի պաշտպանության ողջամիտ ժամկետների պահպանմանը և այլն:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ 2022-2024 թվականներին նախաքննության փուլում ավարտված քրեական վարույթների մոտ 66,7 տոկոսը քննվել է մինչև 4 ամիս ժամկետում: Այս ելակետը հիմք ընդունելով՝ Դատախազության բոլոր ստորաբաժանումներին տրվել է գրավոր հանձնարարական՝ անմիջական դատախազական հսկողության ներքո գտնվող քրեական վարույթներով ոչ ուշ, քան չորս ամիսը մեկ պարբերականությամբ վարույթի նյութերը պահանջել վարույթն իրականացնող մարմնից, ստուգել իրականացվող նախաքննության պատշաճությունը, անհրաժեշտության դեպքում՝ կիրառել դատախազական ներգործության միջոցներ: Նշված ժամկետների պահպանումը մարդկային գործոնից զերծ պահելու նպատակով՝ մշակվել և ներդրվում է «Դատախազի աշխատանքի հաշվետվության» թվայնացված վիճակագրական ծրագիրը: Այս ծրագիրը գործիք է՝ առցանց ռեժիմով ստուգելու Դատախազության յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր դատախազի աշխատանքի ծավալները, անմիջական հսկողության ներքո գտնվող վարույթների թիվը, կայացված վարութային ակտերի քանակը և որ ամենակարևորն է՝ այս ծրագիրն ապահովում է ինքնաշխատ հիշեցումներ (այդ թվում՝ վերադասներին)՝ իմ կողմից նշված հանձնարարականով սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ»:

Պանելային քննարկման երկրորդ հատվածում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անդրադարձել է խափանման միջոցների ընտրության գործընթացին՝ տեղեկացնելով, որ 2023 թվականին անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նախաձեռնված քրեական վարույթների համամասնությամբ հաշվարկելու պարագայում՝ քրեական վարույթների 4.02%-ով, 2024 թվականին՝ 3.87%-ով:

Անդրադառնալով արդարացման դատական ակտերին՝ Գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ 2023 և 2024 թվականներին արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի 1.8%-ով, ինչը, ի թիվս այլնի, պայմանավորված է այն հանգամանքով, որ բարձրացել է քրեական վարույթների քննության, դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակը, թույլ ապացուցողական բազայով քրեական վարույթները մեծամասամբ չեն հանձնվում դատարան՝ այս առումով մեծապես կարևորելով նաև Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորած դատական պրակտիկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել․ Փեզեշքիան

20:27 21.04.2025

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքել․ Փեզեշքիան

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նրա խոսքերը մեջբերված են հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ «Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված՝ որոշակի սահմաններում և ազգային շահերին համապատասխան, մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»,- […] ...

Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները

20:15 21.04.2025

Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները

Սննդաբան Սանդրա Մոնինոն ասել է, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Նա բացահայտել է այս ըմպելիքների վտանգները 20minutos-ին տված հարցազրույցում։ «Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են»,- նշել է դիետոլոգը։ Մասնագետի խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել […] ...

SHANTNEWS

20:00 21.04.2025

SHANTNEWS

Մբապեն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակչին

19:54 21.04.2025

Մբապեն կմասնակցի «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին, հաղորդում է As-ը: Ֆրանսիացին կոճի վնասվածք էր ստացել Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում, ինչի պատճառով փոխարինվել էր երկրորդ խաղակեսում: ...

Առատաշեն գյուղի բնակիչը տան բակում կանեփ էր աճեցրել․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:48 21.04.2025

Առատաշեն գյուղի բնակիչը տան բակում կանեփ էր աճեցրել․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Առատաշեն գյուղի բնակիչը տանը և օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակում հայտնաբերվել է կանեփի 36 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

19:40 21.04.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։ Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝ հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա […] ...

BACK_TO_TOP