16:16 21.04.2025
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
-Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ:
-Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա: Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ և առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ:
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները18:33 21.04.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառԱպրիլի 21-ին՝ ժամը 11:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել […] ...
18:24 21.04.2025
«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […] ...
18:18 21.04.2025
Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովինԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […] ...
18:12 21.04.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվումԵրևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:06 21.04.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանըՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: ...