Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես կգա տաղավարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+21.09 oC

Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես կգա տաղավարով

16:10 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 9-ին. այն տեղակայված կլինի Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։

Թումո կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային տաղավարի համադրող Մարիաննա Կարապետյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը և ստեղծագործական թիմի անդամները ներկայացրել են Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեում Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանը կներկայանա որպես լուծումներ առաջարկող երկիր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կարևորելով Վենետիկի Բիենալեում Հայաստանի ամենամյա մասնակցությունը, ընդգծել է՝ այս տարվա մասնակիցներին որոշելու համար անցկացվել է մրցույթ։ Նրա խոսքով` ճարտարապետների մրցույթին Հայաստանը տևական ժամանակ է՝ ներկայացուցիչ չի ունեցել։

«Ուրախ ենք, որ Հայաստանը վերադառնում է այս հարթակ: Նմանատիպ շատ հարթակներում մեր ներկայությունը կարևոր է, որովհետև աշխարհին ենք ներկայացնում Հայաստանի ձայնը, խոսքը, մշակույթը և հայացքները: Շատ դժվար ընտրության առաջ էինք կանգնել, քանի որ հրաշալի հայտեր ունեինք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև արտերկրից՝ Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից»,- ասել է Դանիել Դանիելյանը։

Նա վստահություն է հայտնել՝ Թումոյի գլխավորությամբ կազմավորված թիմը հիանալի կերպով կներկայացնի Հայաստանը` փոխանցելով մեր երկրի ճարտարապետական արժեքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ ամբողջությամբ վերանայվել է հյուրախաղերի և մշակույթի միջոցով աշխարհին ներկայանալու քաղաքականությունը։

«Միջազգային հարթակներում ցանկացած ներկայություն և ելույթ պետք է օժանդակեն պետության քաղաքականությանը տվյալ երկրի, տվյալ տարածաշրջանի և տվյալ կազմակերպության շրջանակում։ Բովանդակային առումով ճարտարապետությունը ոչ միայն տներ կառուցելու կամ որոշակի տեխնիկական լուծումներ գտնելու արվեստ է, այլև տարբեր արվեստների սինթեզ: Հայաստանի տաղավարը՝ իր ասելիքով և ուրույն ոճով, ներկայանում է որպես լուծումներ առաջարկող երկիր»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ նշելով, որ նախագիծը ներառում է ինչպես Հայաստանի հարուստ ժառանգությունը, այնպես էլ տեխնոլոգիական նոր լուծումները։

Երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է

Նա հատկապես կարևորել է նախագծում երիտասարդների մասնակցությունը և աշխարհին գաղափարներ, ծրագրեր ներկայացնելու համարձակությունը. «Սա պետք է ուղերձ լինի մեր բոլոր երիտասարդներին՝ կլինի ճարտարապետության, մշակույթի, թե այլ ասպարեզներում՝ չվախենալ առաջարկներն ու ծրագրերը միջազգային հարթակներում ներկայացնելուց»:

Նա առանձնակի շեշտել է պետություն-մասնավոր համագործակցությունը՝ շեշտելով, որ այս նախագիծը դրա հաջող ընթացքի վառ օրինակ է:

Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն իր հերթին նշել է՝ Հայաստանի տաղավարի ստեղծման շուրջ աշխատանքը շատ կարևոր և ոգեշնչող է, քանի որ սա արդեն երկրորդ փորձն է. 2021 թվականին Թումոն մասնակցել է Վենետիկի ճարտարապետական բիենալեին` ներկայացնելով «Սովորել միասին սովորել» ինստալյացիան` ապագայի կրթական միջավայրերի ու միջազգային կրթական ցանցի վերաբերյալ։

«Այս տարվա տաղավարի գաղափարի հիմքում ընկած է AI մոդել, որը մշակվել է Թումոյի հայկական պատմամշակութային ժառանգության սկանավորման ծրագրի ստեղծած ընդարձակ թվային արխիվի հիման վրա։ Ծրագիրը լազերային սկանավորման և ֆոտոգրամետրիայի միջոցով 2020 թվականից փաստագրել է արդեն 260 հուշարձան Հայաստանում ու Արցախում և շարունակում է գործընթացը՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և հետազոտման նպատակով։ Հատկանշական է, որ արխիվում ներառված ամենաառաջին հուշարձանները սկանավորել են Թումո կենտրոնի ուսանողները` տարբեր աշխատարանների ընթացքում։ Եվ այդ արխիվի կիրառումը՝ որպես նոր ճարտարապետական ձևեր ու ընկալումներ ստեղծելու, դրանք վիրտուալ տիրույթից իրական աշխարհ բերելու միջոց, լիովին համապատասխանում է մեր տեսլականին և սկանավորման նախագծի նպատակներին։ Ավանդույթի և նորարարության այս համադրությունն առավել քան համահունչ է Թումոյի կրթական փիլիսոփայությանն ու արժեքներին»,- ասել է նա։

Նախագիծն ընտրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից

Նրա խոսքով՝ «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ» նախագիծը կարճ ժամկետներում իրականացնելը, այն առավելագույնս նորարարական և ներկայանալի դարձնելը հնարավոր եղան համախոհ-գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև Թումոյի վստահելի բարերարների և ընկերների օգնությամբ։

«Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագիծն ընտրվել է մասնագիտական հանձնաժողովի կողմից ԿԳՄՍ նախարարության հայտարարած բաց մրցույթի արդյունքում: Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև անհատ բարերարների ֆինանսական աջակցությամբ: Տաղավարի հանձնակատարը ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն է:

ԿԳՄՍ նախարարությունը «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ» նախագծի իրագործման նպատակով համագործակցել է Electric Architects ստուդիայի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Calfa ու MoNumEd կազմակերպությունների և արվեստագետ Արի Մելենսիանոյի հետ (նախագծի համադրող` ուրբանիստ, ճարտարապետ Մարիաննա Կարապետյան):

Ինչպես կարող է AI-ը վերաիմաստավորել ճարտարապետական ​​ժառանգությունը

Հայաստանի տաղավարում ներկայացվող «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ» նախագիծն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է AI-ը վերաիմաստավորել ճարտարապետական ​​ժառանգությունը՝ ստեղծելով նոր տարածական կոմպոզիցիաներ, որոնք պատկերում են եզակի կառուցվածքային լուծումներ և ավանդույթներ։

Նախագիծն առաջարկում է AI-ի միջոցով մշակութային վերակառուցման նոր հեռանկարներ։ Հայկական տաղավարի ուսումնասիրության առանցքային կետը թվայինից նյութականին անցումն է։ AI-ի օգնությամբ ստեղծված պատկերները դուրս են գալիս վիրտուալ տարածության սահմաններից. դրանք կյանքի են կոչվում տուֆով՝ Հայաստանի ճարտարապետական ​​ժառանգության հետ առավել սերտորեն կապված քարով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»

18:24 21.04.2025

«Ինտերը» պարտվել է «Բոլոնիային»

Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բոլոնիային»։ Դաշտի տերերը հաղթանակ են կորզել ավելացրած չորրորդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Միլանցիների մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 39-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, իսկ փոխարինվել՝ 65-րդ րոպեին։ Միլանյան թիմը 71 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլին» […] ...

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

18:18 21.04.2025

Աննա Վարդապետյանը մասնակցել է «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված համաժողովին մասնակցել են ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, փաստաբանական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլք: Պանելային քննարկման առաջին հատվածում ՀՀ գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է նախաքննության նկատմամբ դատախազական […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

18:12 21.04.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում ակտիվ ծառատունկ է սպասվում

Երևանում նախորդ տարի 20 հազարից ավելի ծառ է տնկվել: Գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25 հազարի: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

18:06 21.04.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: ...

SHANTNEWS

18:00 21.04.2025

SHANTNEWS

Հայտնի են «Բարսելոնա»-«Ռեալ» Էլ կլասիկոյի մրցավարները

17:54 21.04.2025

Հայտնի են «Բարսելոնա»-«Ռեալ» Էլ կլասիկոյի մրցավարները

Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը։ Այս մասին հայտնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։ Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը կլինի տեսակրկնապատկերների VAR համակարգի պատասխանատուն։ 39-ամյա Բենգոեչեան նախկինում երեք անգամ սպասարկել է «Էլ կլասիկոն». դրանցից երկուսում հաղթել է «Բարսելոնան», մեկ անգամ` «Ռեալը»։ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ ...

BACK_TO_TOP