Կայացել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+20.09 oC

Կայացել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

14:52 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
2025թ․ ապրիլի 18-19-ին, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, մասնակցել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։
Համաժողովի հիմնական նպատակն էր ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ՝
աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում,
բարձրացնելու երկրի միջազգային ճանաչելիությունը,
նպաստելու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը,
խթանելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունների ձևավորումը։
Միջոցառմանը մասնակցել են միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ավտոարդյունաբերության, վերալիցքավորման կայանների, էներգետիկայի, ավտոտեխսպասարկման, ապահովագրության, ֆինանսական, պետական և կրթական ոլորտներից։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն իր ելույթում ընդգծեց․
«Այս համաժողովը բացառիկ հարթակ է՝ ոլորտի տեղական և միջազգային առաջատարներին համախմբելու և Հայաստանի ճանապարհային քարտեզը համատեղ մշակելու համար՝ ուղղված սահուն անցմանը դեպի էլեկտրական շարժունակություն։
Էլեկտրական շարժունակությունն այսօր պետք է դիտարկել ոչ միայն որպես տեխնոլոգիական ընտրություն, այլև՝ որպես քաղաքական, տնտեսական և բնապահպանական ելակետ։ Սա հնարավորություն է խթանելու տեղական արտադրություն, ներդրումային նոր միջավայր ձևավորելու, աշխատատեղեր ստեղծելու և ածխածնային արտանետումները կրճատելու համար»։
Նա նաև առանձնացրեց թափոնների կառավարման համակարգերի զարգացման անհրաժեշտությունը՝ հատկապես մարտկոցների վերամշակման տեսանկյունից՝ ընդգծելով կայուն և եվրոպական ստանդարտներին համապատասխան լուծումների ներդրման կարևորությունը։
Համաժողովը կազմակերպվել էր պանելային քննարկումների ձևաչափով, որի ընթացքում ներկայացվել են ազգային մակարդակում էլեկտրական շարժունակության զարգացման ռազմավարական ուղղություններն ու քաղաքականության գործիքակազմը։
Միջոցառման շրջանակում ստորագրվել են համագործակցության հուշագրեր՝
Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի տնտեսագիտական համալսարանի միջև,
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի միջև։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնամերձ հողամասում կանեփի բույս աճեցրած և թմրանյութ պատրաստած 72-ամյա տղամարդը ձերբակալվել է

16:24 21.04.2025

Տնամերձ հողամասում կանեփի բույս աճեցրած և թմրանյութ պատրաստած 72-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ապրիլի 18-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Այնթապ գյուղի 72-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ունի կանեփ տեսակի բույսեր, ինչպես նաև կանեփից պատրաստված չորացված, մանրացված զանգված: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան հինգ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ ու կանեփի քսան բույս: […] ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

16:16 21.04.2025

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ […] ...

Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես կգա տաղավարով

16:10 21.04.2025

Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես կգա տաղավարով

Մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 9-ին. այն տեղակայված կլինի Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Թումո կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային տաղավարի համադրող Մարիաննա […] ...

Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. վարչապետ

16:03 21.04.2025

Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը բացառիկ առաջնորդություն դրսևորեց արդար և խաղաղ աշխարհի կերտման գործում, ինչը երբեք չի մոռացվի։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հավատացյալներին՝ այս մեծ կորստի համար»,- X-ի իր էջում գրել է վարչապետը: ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

16:00 21.04.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բանգկոկում ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է […] ...

ՃՏՊ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին․ կան տուժածներ

15:58 21.04.2025

ՃՏՊ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 21-ին, ժամը 14:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքից Ոստան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:   Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan Rogue» և «Nissan Tiida» […] ...

BACK_TO_TOP