Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+22.09 oC

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար․ Պեսկով

14:12 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի ազգային շահերի համար։ Դա դարձել է Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի հիմնական պատճառներից մեկը, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրման հեռանկար: Դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի համար: Եվ դա հակամարտության հիմնական պատճառներից մեկն է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետ է բացվել

16:36 21.04.2025

Վայոց ձորի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետ է բացվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքում սպանդանոցային կետի բացմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետարանի, էկոնոմիկայի նախարարության, CARD հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ, ֆերմերներ։ Մասնակիցներն այցելել են նաև Եղեգնաձոր համայնքում գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն։ Միջոցառումը տեղի է ունեցել կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն […] ...

Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

16:30 21.04.2025

Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր

Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 15 օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնության առթիվ: […] ...

Տնամերձ հողամասում կանեփի բույս աճեցրած և թմրանյութ պատրաստած 72-ամյա տղամարդը ձերբակալվել է

16:24 21.04.2025

Տնամերձ հողամասում կանեփի բույս աճեցրած և թմրանյութ պատրաստած 72-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ապրիլի 18-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Այնթապ գյուղի 72-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում ունի կանեփ տեսակի բույսեր, ինչպես նաև կանեփից պատրաստված չորացված, մանրացված զանգված: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան հինգ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային տոպրակ ու կանեփի քսան բույս: […] ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

16:16 21.04.2025

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ -Ի՞նչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները: Արդյոք կա՞ պայմանավորվածություն Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ: -Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ […] ...

Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես կգա տաղավարով

16:10 21.04.2025

Վենետիկի ճարտարապետական բիենալեում Հայաստանը հանդես կգա տաղավարով

Մայիսի 9-ից նոյեմբերի 23-ը Հայաստանը կմասնակցի Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական բանականությամբ. նոր հիշողություններ պատմական հուշարձաններից» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կկայանա մայիսի 9-ին. այն տեղակայված կլինի Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Թումո կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային տաղավարի համադրող Մարիաննա […] ...

Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. վարչապետ

16:03 21.04.2025

Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Նորին Սրբությունը բացառիկ առաջնորդություն դրսևորեց արդար և խաղաղ աշխարհի կերտման գործում, ինչը երբեք չի մոռացվի։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ողջ աշխարհի հավատացյալներին՝ այս մեծ կորստի համար»,- X-ի իր էջում գրել է վարչապետը: ...

BACK_TO_TOP