ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+24.09 oC

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանին

12:17 21.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 21-ին Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացի, առկա մարտահրավերների և հետագա քայլերի վերաբերյալ մտքերի փոխանակման համար։

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և UNESCAP-ի միջև ձևավորված համագործակցությունը կանաչ տնտեսության խթանման, շրջակա միջավայրի պահպանության, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև փոխկապակցվածության ոլորտներում։

Անդրադառնալով կլիմայի փոփոխության նկատմամբ երկրների խոցելիության նվազեցմանն ուղղված միջազգային աջակցության կարևորությանը՝ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է դիմակայուն ենթակառուցվածքների կառուցման, նախազգուշացման և պատրաստվածության համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղների հետևանքով պատճառված մարդկային կորուստները և նյութական վնասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացումը՝ որպես կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության հարցերում համագործակցության կարևոր հարթակ: Ընդգծվել է, որ Հայաստանը` որպես համաժողովը հյուրընկալող երկիր, որդեգրել է ներառական մոտեցում՝ ապահովելու քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից որդեգրած խաղաղության օրակարգին՝ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը և ընդգծել դրա ներուժը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և խաղաղության ձևավորման կարևոր երաշխիք, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

14:52 21.04.2025

Կայացել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

2025թ․ ապրիլի 18-19-ին, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, մասնակցել է էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Համաժողովի հիմնական նպատակն էր ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ՝ աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում, բարձրացնելու երկրի միջազգային ճանաչելիությունը, […] ...

Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման համար․ Պեսկով

14:47 21.04.2025

Ռուսաստանը բաց է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման համար․ Պեսկով

Կրեմլը ներկայումս պատրաստ չէ խոսել Ուկրաինայի շուրջ կարգավորման ժամկետների մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ համաձայնագիր կկնքեն։ «Ես հիմա […] ...

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

14:32 21.04.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի […] ...

Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

14:25 21.04.2025

Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում […] ...

Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը

14:19 21.04.2025

Առաջին անգամ հայտարարագիր լրացնողների համար հայտարարագրման վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչեւ նոյեմբերի 1-ը

Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի՝ ապրիլի 16-ի որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ապրիլի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, որի  կարգավորման առարկան եկամտային […] ...

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար․ Պեսկով

14:12 21.04.2025

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կլինի Ռուսաստանի համար․ Պեսկով

Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի ազգային շահերի համար։ Դա դարձել է Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի հիմնական պատճառներից մեկը, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ և չպետք է ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրման հեռանկար: Դա սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության ազգային շահերի համար: Եվ դա […] ...

BACK_TO_TOP