09:10 21.04.2025
Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարեն երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ։
«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնական շփումների համար ժամանել է Մոսկվա։
«Հուսով եմ, որ հանդիպումները, որոնք մենք կանցկացնենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու, տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակման համար, արդյունավետ կլինեն»,- սոցցանցում ասել է պատվիրակության նախագահ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը։
11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները11:04 21.04.2025
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիաԵվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը: Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: ...
10:41 21.04.2025
Շարունակվում է շարժասանդուղքների արդիականացումը մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան։ Միաժամանակ, «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։ Այս […] ...
10:20 21.04.2025
Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։ Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Նախորդ տարի տեղադրվել է 10կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքներ շարունակվում են։ ...
10:09 21.04.2025
Իսրայելը կուժեղացնի ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրաԻսրայելը մտադիր է մեծացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման համաձայնագրից հրաժարվելու պատճառով։ Այս մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին կոշտ միջոցներ ձեռնարկել և էլ ավելի մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»,- ասել է վարչապետը։ Նեթանյահուն ասել է, որ «այս […] ...
10:00 21.04.2025
Սալվադորի նախագահը Մադուրոյին առաջարկել է վենեսուելացի բանտարկյալների փոխանակում կատարելՍալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է մարդասիրական գործարք, որով Սալվադորը Կարակասին կհանձնի ահաբեկիչների կալանավայրում պահվող բոլոր վենեսուելացիներին՝ Բոլիվարական Հանրապետության նմանատիպ թվով բանտարկյալների և ընդդիմության անդամներին ազատելու և երկրից հեռանալու դիմաց: «Ուզում եմ առաջարկել մարդասիրական համաձայնագիր, որը կներառի 252 արտաքսված վենեսուելացիների 100%-ի հայրենադարձությունը՝ ձեր պահած հազարավոր քաղբանտարկյալներից նույն թվով ազատ արձակելու և […] ...
09:54 21.04.2025
Դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրաԱպրիլի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրա։ Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել պրեֆեկտուրայի ղեկավար Իչիտա Յամամոտոյի հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները։ Ապա համատեղ շրջայց է կատարվել Տակասակի քաղաքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն (TUMO GUNMA), որի բացումը նախատեսվում է մոտ ապագայում։ Երկուստեք […] ...