Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք փչացնում են քունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք փչացնում են քունը

18:30 22.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Որոշ մթերքներ կարող են փչացնել ձեր գիշերային քունը, զգուշացրել է դիետոլոգ Մելիսա Միտրին։ Eat This, Not That-ին տված հարցազրույցում նա նշել է այն մթերքները, որոնք ազդում են գիշերային հանգստի վրա:

Միրթին զգուշացրել է, որ ընթրիքին քաղցրավենիքները կարող են արթնացնել կեսգիշերին: Նա բացատրել է, որ այս էֆեկտը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների հետ։ Նաև, նրա խոսքով, գիշերը օգտագործվող կծու և յուղոտ սնունդը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա։

Դիետոլոգը պարզաբանել է, որ կծու մթերքները փչացնում են քունը, քանի որ առաջացնում են թթվային ռեֆլյուքս և ստամոքսում ծանրության և անհարմարության զգացում։

Բացի այդ, հավելյալ համեր, գույներ և այլ քիմիական հավելումներ ունեցող սնունդը կարող է առաջացնել անքնություն: Միրտին պարզաբանել է, որ այդ նյութերը, մասնավորապես, նպաստում են ցիրկադային ռիթմի խախտմանը։

Սննդաբանը հավելել է, որ ալկոհոլն ու կոֆեինն ավանդաբար վնասակար են համարվում քնի համար։ Նա պարզաբանել է, որ այս ըմպելիքներն անխուսափելիորեն վատացնում են քունը, սակայն որոշ մարդիկ դա զգում են անմիջապես, իսկ մյուսները՝ միայն ժամանակի ընթացքում։ Քնի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար Միտրին խորհուրդ է տվել դրանք չխմել երեկոյան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 22.04.2025

SHANTNEWS

Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներ

21:54 22.04.2025

Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներ

Ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ […] ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

21:47 22.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ ...

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

21:34 22.04.2025

Եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սահմանվել է մինչև նոյեմբերի 1-ը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել են եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման և եկամտային հարկի վճարման ժամկետները։ Մասնավորապես, 2024 և 2025 թվականների հաշվետու տարիների համար եկամտային հարկի հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման համար ժամկետ է սահմանվել՝ համապատասխանաբար՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև […] ...

Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծում՝ եվրոպական լավագույն փորձով

21:23 22.04.2025

Օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծում՝ եվրոպական լավագույն փորձով

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով, ՆԳ նախարարությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 հեռախոսահամարով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միջազգային լավագույն փորձին ծանոթանալու համար ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում ՆԳՆ […] ...

Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրը

21:12 22.04.2025

Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրություն ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետի ցավակցական հեռագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների ժողովի դեկան կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում նշված է. «Ձերդ Վսեմություն, Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները: Անգնահատելի է Նորին Սրբության […] ...

BACK_TO_TOP