10:34 20.04.2025
Վիրաբույժ Մանուել Սանս Սեգարան ասել է, որ սթրեսը ներկայումս համարվում է բազմաթիվ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը։ Նա El Español-ին տված հարցազրույցում բացահայտել է սթրեսի վտանգավոր հետեւանքները։
Ինչպես նշել է Սեգարան, գիտնականներն ապացուցել են, որ ընդամենը մեկ րոպե սթրեսը վեց ժամվա ընթացքում խաթարում է իմունային համակարգի աշխատանքը։
«Սա այս վիճակում գտնվող մարդկանց նախատրամադրում է վարակների, աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղի», – բացատրել է բժիշկը:
Բժշկի խոսքով, երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակի մեջ, նրա օրգանիզմում արտադրվում է կորտիզոլ և ադրենալին, ինչը նորմալ է, քանի որ սա կոնկրետ վտանգի արձագանքման մեխանիզմ է։ Այնուամենայնիվ, այս հորմոնների մշտական արտազատումը հղի է սրտի ռիթմի խանգարումներով, նյութափոխանակության և մարսողության հետ կապված խնդիրներով, անքնությամբ և անհանգստությամբ, արյան ճնշման բարձրացմամբ և հիշողության վատթարացմամբ:
11:09 20.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 20-ին10:34 20.04.2025
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները11:10 21.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգԱպրիլի 14-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, հեղեղման, դարափուլի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման՝ 7, թունավորման, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի, օձի նկատման՝ 4-ական, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես […] ...
11:04 21.04.2025
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիաԵվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը: Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: ...
10:41 21.04.2025
Շարունակվում է շարժասանդուղքների արդիականացումը մետրոպոլիտենումԵրևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան։ Միաժամանակ, «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։ Այս […] ...
10:28 21.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
10:20 21.04.2025
Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։ Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Նախորդ տարի տեղադրվել է 10կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքներ շարունակվում են։ ...
10:09 21.04.2025
Իսրայելը կուժեղացնի ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրաԻսրայելը մտադիր է մեծացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման համաձայնագրից հրաժարվելու պատճառով։ Այս մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին կոշտ միջոցներ ձեռնարկել և էլ ավելի մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»,- ասել է վարչապետը։ Նեթանյահուն ասել է, որ «այս […] ...