Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալա-համերգով

23:54 19.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերն ամփոփվել են «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած գալա-համերգով։
Համերգին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթի խոսքում նշել է․

«Ուրախ եմ ողջունել բոլորին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձր է գնահատում Ղազախստանի հետ ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։

Հայաստանն ու Ղազախստանը բարեկամության կապերն ամրապնդում են մշակույթների ընդհանրություններով` հնագույն ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ։ Մշակույթը ժողովուրդների միջև կամուրջ է՝ պատմության, արժեքների և ավանդույթների փոխանակման հզոր միջոց։

Մշակութային փոխգործակցության վառ օրինակ են ղփչաղական ձեռագրերը, որոնք խնամքով պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում»,-ասել է նախարարը` շեշտելով, որ նախորդ տարի Ղազախստանում անցկացված Հայաստանի մշակույթի օրերին այժմ հաջորդում է Ղազախստանի մշակութային օրերի հյուրընկալումը Երևանում։

Նա ընդգծել է, որ Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերը բացառիկ հնարավորություն են հայ հանդիսատեսի համար՝ բացահայտելու Ղազախստանի արվեստը, երաժշտությունը, կինոն ու պարարվեստը։

 

Համերգը կայացել է Ղազախստանի վաստակավոր և առաջատար կոլեկտիվների մասնակցությամբ։ Համերգի ընթացքում ելույթ են ունեցել Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, «Il Canto» վոկալ քառյակը, «HASSAK» էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։

Գալա-համերգին մասնակցել են նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։

Մինչ համերգի մեկնարկը, նախարարները հանդես են եկել ճեպազրույցով՝ պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` Հայաստանում անցկացվող Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել, մասնավորապես Երևանում ղազախ նշանավոր գրող Աբայ Կունանբաևի անվան պուրակ է բացվել։

«Պուրակը տեղակայված է դպրոցի, մանկապարտեզի հարևանությամբ, ինչը նշանակում է, որ այնտեղ անցուդարձ անող երեխաները, նրանց ծնողներն ու ուսուցիչները մտածելու են Կունանբաև գրողի և մտածողի մասին, փորձելու են ճանաչել նրա փիլիսոփայությունը։ Սա շատ կարևոր կապ է, որը օգնում է երկու երկրների հարաբերությունների սերտացմանը»,- ասել է նախարարը` հավելելով` մշակութային կապերն հետագայում վերաճում են քաղաքական, տնտեսական համագործակցային ծրագրերի։

Նրա տեղեկացմամբ՝ արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են քննարկվել Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ՝ գրքերի թարգմանության, համատեղ ֆիլմարտադրության, թանգարանային գործունեության և այլ ոլորտների շուրջ։

Ճեպազրույցի ընթացքում Աիդա Բալաևան նշել է․

«Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումների ծրագիրը կյանքի է կոչվել շնորհիվ երկկողմանի ակտիվ հետաքրքրվածության և համատեղ աշխատանքի, որն ուղղված է մշակութային համագործակցության խորացմանը։ Ցուցադրվել են ղազախական ֆիլմեր, տեղի են ունեցել պաշտոնական հանդիպումներ, իսկ գալա-համերգը հրաշալի հնարավորություն է հայ ժողովրդին ներկայացնելու ղազախ ժողովրդի մշակույթը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շարունակվում է շարժասանդուղքների արդիականացումը մետրոպոլիտենում

10:41 21.04.2025

Շարունակվում է շարժասանդուղքների արդիականացումը մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան։ Միաժամանակ, «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։ Այս […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 21-ին

10:28 21.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մի հատվածը

10:20 21.04.2025

Հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածը։ Տավուշի մարզով անցնող հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 36.5կմ է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։ Նախորդ տարի տեղադրվել է 10կմ ասֆալտբետոնե երկշերտ պատվածք, կառուցվել են արհեստական կառուվածքները։ 2025 թվականին հողային, ասֆալտբետոնե շերտի տեղադրման և այլ աշխատանքներ շարունակվում են։ ...

Իսրայելը կուժեղացնի ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա

10:09 21.04.2025

Իսրայելը կուժեղացնի ռազմական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա

Իսրայելը մտադիր է մեծացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման համաձայնագրից հրաժարվելու պատճառով։ Այս մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Ես հանձնարարել եմ Իսրայելի պաշտպանության ուժերին կոշտ միջոցներ ձեռնարկել և էլ ավելի մեծացնել ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա»,- ասել է վարչապետը։ Նեթանյահուն ասել է, որ «այս […] ...

Սալվադորի նախագահը Մադուրոյին առաջարկել է վենեսուելացի բանտարկյալների փոխանակում կատարել

10:00 21.04.2025

Սալվադորի նախագահը Մադուրոյին առաջարկել է վենեսուելացի բանտարկյալների փոխանակում կատարել

Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է մարդասիրական գործարք, որով Սալվադորը Կարակասին կհանձնի ահաբեկիչների կալանավայրում պահվող բոլոր վենեսուելացիներին՝ Բոլիվարական Հանրապետության նմանատիպ թվով բանտարկյալների և ընդդիմության անդամներին ազատելու և երկրից հեռանալու դիմաց: «Ուզում եմ առաջարկել մարդասիրական համաձայնագիր, որը կներառի 252 արտաքսված վենեսուելացիների 100%-ի հայրենադարձությունը՝ ձեր պահած հազարավոր քաղբանտարկյալներից նույն թվով ազատ արձակելու և […] ...

Դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրա

09:54 21.04.2025

Դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրա

Ապրիլի 18-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն աշխատանքային այց է կատարել Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրա։ Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել պրեֆեկտուրայի ղեկավար Իչիտա Յամամոտոյի հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները։ Ապա համատեղ շրջայց է կատարվել Տակասակի քաղաքում գտնվող ԹՈՒՄՈ կենտրոն (TUMO GUNMA), որի բացումը նախատեսվում է մոտ ապագայում։ Երկուստեք […] ...

BACK_TO_TOP