Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, պաշտոնյաներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի կապակցությամբ, ընդգծել է, որ մշակութային օրերը հրաշալի հնարավորություն են՝ բացահայտելու Ղազախստանի մշակութային ժառանգությունը՝ գրականությունը, երաժշտությունը, պարերն ու ավանդույթները, միաժամանակ խթանելու երկու ժողովուրդների մշակութային երկխոսությունը։

«Մշակութային օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները կարևոր են ոչ միայն մշակութային արժեքների պահպանման, տարածման և փոխճանաչման առումով, այլև երկկողմ համագործակցության ամրապնդման լավագույն խթանն են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է Ղազախստանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ որպես կայուն արդյունավետ համագործակցություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող այգու անվանակոչությունը Աբայ Կունանբաևի անունով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսության կարևոր խորհրդանիշ է, ինչպես նաև հարգանքի տուրք մեծ գրողի, մտածողի ու ղազախ գրականության հիմնադիրներից մեկի հիշատակին։

«Կունանբաևի այգին դառնում է նոր մշակութային տարածք՝ համատեղ միջոցառումների, արարողությունների ու ստեղծագործ հանդիպումների համար։ Այս անվանատախտակը կարող է դառնալ խորհրդանշական վկայագիր՝ մշակութային երկխոսության և պատմական կապերի մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարությանը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանությանը և մյուս գործընկրներին՝ նախաձեռնության իրագործման և արդյունավետ համագործակցության համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան՝ ընդգծելով, որ այգու անվանակոչման արարողությունը պատմական իրադարձություն է։

«Երևանի այս հատվածում գտնվող զբոսայգին դառնում է մեր ժողովուրդների միջև մշակութային կապերի վառ խորհրդանիշ։ Կունանբաևի ստեղծագործության մեջ թափանցած հասկացությունները համամարդկային արժեքներ են, որոնք բնորոշում են ողջ մարդկության լավագույն արժեքները։ Աբայը կամուրջ է մշակութների միջև և մարդկային մտքի առաջնորդող լույս»,- ասել է Աիդա Բալաևան՝ նշելով, որ ղազախ բանաստեղծը բազմաթիվ առիթներով անդրադարձել է նաև հայ հեղինակներին։

Նա շնորհակալություն է հայտնել նախագիծն իրականություն դարձնող բոլոր կողմերին և ընդգծել․

«Թող այս նշանակալի իրադարձությունը դառնա Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների համագործակցության նոր փուլի սկիզբը»։

Միջոցառման շրջանակում երկու նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև ծառատունկի արարողություն, ինչպես նաև հայ և ղազախ պատանիներն ու երիտասարդները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։

Աբայ Կունանբաևը լուսավորական շարժման, գրականության ու փիլիսոփայության առանցքային գործիչներից է։ Նա մեծապես նպաստել է ղազախ գրական լեզվի ձևավորմանը, կրթության տարածմանը և ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Նրա «Խրատներ» երկը ճանաչված է նաև հայ ընթերցողների կողմից։ Կունանբաևը հավատացած էր, որ ժողովուրդների իրական առաջընթացը սկսվում է հոգևոր կրթությամբ, արժեքների ընկալմամբ և մտածող մարդու ձևավորմամբ։

2010 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է Ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնը, իսկ 2016-ից՝ Ղազախական գրականության կենտրոնը Հայաստանի ազգային գրադարանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

21:17 19.04.2025

Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակը

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

BACK_TO_TOP