Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալել հայկական պատվիրակությանը հենց այս տարի, քանի որ Պլովդիվը 2025 թ․-ին ճանաչվել է Բուլղարիայի մշակույթի մայրաքաղաք:

Քաղաքապետն իր խոսքում նշել է, որ հայ համայնքն ունի մեծ դերակատարում քաղաքի մշակութային կյանքում և իր գործունեությամբ տարիներ ի վեր նպաստում է Պլովդիվի զարգացմանը՝ մշակույթի և այլ ոլորտներում:

Գլխավոր հանձնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության և տասնամյակներ շարունակ հայ համայնքին ցուցաբերված աջակցության համար:

«Որպես հայապահպանության կարևոր օղակ՝ մեզ համար անչափ կարևոր է համայնքային կենտրոնը, որին իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում Պլովդիվի քաղաքապետարանը», – նշել է Զարեհ Սինանյանը:

Կոստադին Դիմիտրովը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հնարավորությունները:

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև Երևան–Պլովդիվ ուղիղ չվերթների իրականացման հնարավորությանը:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը հրավիրել է Բուլղարիայի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը այցելել Հայաստան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

16:34 19.04.2025

Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ. ՏԿԵՆ

Հարկ վճարողի օրվա առիթով տեսանյութ է հրապարակել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից գրառմամբ. «Քո վճարած հարկի յուրաքանչյուր դրամը դառնում է ճանապարհ, ջրագիծ, լուսավոր փողոց, խաղահրապարակ ու մանկապարտեզ։ Դու ես փոխում քո համայնքը»։ ...

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

BACK_TO_TOP