16:35 18.04.2025
Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականներին նախատեսվում է շուրջ 5-6 անգամ բարձրացնել գույքահարկը. նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ:
Զեկուցողի դիտարկմամբ մոտավորապես 6 անգամ աճելու է միջին եւ ցածրարժեք ունեցող գույքի գույքահարկը, իսկ գերթանկարժեք գույքի գույքահարկը՝ ընդամենը 4,5 անգամ: Պատգամավորի խոսքով համակարգին առնչվող հարցերն անհրաժեշտ է քննարկել առաջինից երկրորդ ընթերցում:
Թադեւոս Ավետիսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ միայն սեփական ռեսուրսներ ունենալու դեպքում համայնքը կարող է լինել ինքնուրույն եւ ազատ: «Դրա համար մենք ժամանակին եկամտահարկը նվազեցնելուն զուգահեռ շեշտը դրեցինք գույքային հարկերի վրա, որպեսզի նախ սոցիալական արդարությունն այդ հարկերի միջոցով ապահովենք եւ երկրորդ՝ համայնքներն ունենան ֆինանսական անկախություն»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել, որ գործող կարգավորումներով հիմնական բեռն ընկած է բարձրարժեք գույքերի վրա: Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ համայնքի որոշմամբ կարող են զրոյացվել (կամ էական զեղչեր կիրառվել) քաղաքացու գույքային հարկերը: Նախաձեռնությունը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն:
ՀՀ կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը խոսել է ոլորտում Կառավարության իրականացրած փոփոխությունների անհրաժեշտության մասին: Փոխնախարարի խոսքով բարեփոխումների ավարտին՝ 2026 թվականին, մեր երկրում անշարժ գույքից հավաքագրվող հարկի կշիռը համախառն ներքին արդյունքի կառուցվածքում կլինի 0,35 տոկոս:
Գույքահարկի փոփոխությունների վերաբերյալ դիտարկումներ են ներկայացրել պատգամավորները: Ընդդիմադիր պատգամավորները կողմ են արտահայտվել գերթանկարժեք գույքն առավել շատ հարկելուն:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարը հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ առաջինից երկրորդ ընթերցում մանրամասն քննարկելու համար:
ԱԺ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով ներկայացված հիմնավորումներով նախաձեռնությունը չի կարող ընդունվել: Պատգամավորը կոչ է արել դեմ քվեարկել:
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները : Չի ընդունվել «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» օրինագիծը:
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...