20:57 23.09.2018
ՀՀ ԿԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ առ այն, որ սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:
ԿԳՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ նախարարության որևէ աշխատակից նման գրառում չի կատարել: Միաժամանակ հավելենք, որ նախարարությանը հաջողվել է պարզել այն անձի ինքնությունը, ում մեղադրում է հայտնի քաղաքական գործիչը: Տվյալ անձը Հայաստանի հոթելյերների և ռեստորատորների ասոցիացիայի նախագահ Էդգար Բաբայանն է, որը որևէ առնչություն չունի ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Ի դեպ, տվյալ օգտատերը ևս ժխտում է իր կողմից նման գրառում կատարելու իրողությունը և պնդում, որ այդ հրապարակումն արվել է իր անունից ֆեյք օգտահաշվի միջոցով, որը ներկայում ջնջված է:
Ընդգծենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը և ողջ աշխատակազմը մշտապես հասանելի են ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների համար,և հարգելի քաղաքական գործիչը հրապարակային մեղադրանք ներկայացնելուց առաջ պարտավոր էր ճշգրտել նման հայտարարության իսկությունը և չտարածել, ըստ էության, ակնհայտ սուտ տեղեկություն: Սույն փաստը նախարարությունը պարզել էր նախօրեին, սակայն հայտարարություն չի տարածվել նախարարի հրահանգով, որպեսզի այն չդիտվի որպես հակաքարոզչություն ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին այսուհետ և միշտ զերծ մնալ պետական կառույցները քաղաքական գործընթացներում ներգրավելու և հասարակությանն ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից, մանավանդ, որ նույն տիկին Զոհրաբյանը համոզվել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է զերծ պահել դպրոցը քաղաքական գործընթացներին որպես վարչական ռեսուրս ներգրավելու նախկին արատավոր պրակտիկայից:
Հուսով ենք, որ Նաիրա Զոհրաբյանը հասարակությանը կտեղեկացնի ԿԳՆ-ի մասով իր հայտարարության անհիմն լինելու մասին»:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...