18:34 16.04.2025
Ապրիլի 15-ին Երևանում տեղի է ունեցել Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի ընթացքը համակարգող միջգերատեսչական կոմիտեի հերթական՝ երրորդ նիստը:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի քարտուղարության Ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուռը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:
Նիստին մասնակցել են նաև ՀՀ շահառու գերատեսչությունների և կառույցների՝ Արդարադատության նախարարության, Դատախազության, Վճռաբեկ դատարանի, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Կենտրոնական բանկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության ակադեմիայի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԵԽ քարտուղարության պատասխանատուներ, քաղհասարակության ներկայացուցիչներ:
Իր ելույթում Սամվել Մկրտչյանը կարևորել է Հայաստան-Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ ձևաչափով իրականացվող ԳԼԿ ծրագիրը, որը հաջողությամբ փոխլրացնում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագիրը՝ նպաստելով դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ ընթացող ՀՀ կառավարության խորքային բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի իրականացմանը և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը։
Նիստի ընթացքում ամփոփվել է ԳԼԿ 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման ընթացքը, վեր են հանվել առկա կարիքները, համաձայնեցվել առաջնահերթ գործողությունները: Մասնակիցները ողջունել են ԳԼԿ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և շոշափելի արդյունքները։
Ներկաները վերահաստատել են 2014թ.-ից մեկնարկած Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ նախաձեռնության շրջանակում Հայաստանում ԳԼԿ ծրագրի արդյունավետությունը և դրա շարունակակականության անհրաժեշտությունը՝ ի նպաստ ՀՀ կայուն ժողովրդավարական առաջընթացի ապահովման։
Ծանոթագրություն․ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) Եվրոպայի խորհրդի և Եվրամիության համատեղ ծրագիրը, որը ստեղծվել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար, գործում է 2014թ.-ից՝ նպատակ ունենալով փոխլրացնել տվյալ երկրների ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրերը: ԳԼԿ ծրագրերի հիմնական մասը ֆինանսավորվում է ԵՄ-ի, իրագործվում՝ ԵԽ-ի կողմից: Հայաստանի համար ԳԼԿ առաջին ծրագիրն ընդգրկել է 2015-2018թթ., երկրորդը՝ 2019-2022թթ. ժամանակահատվածը: Ընթացիկ 2023-2027թթ. ծրագրի շրջանակում ԵԽ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականանում են հետևյալ ծրագրերը.
– Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին
– Տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելում և դրանց դեմ պայքար
– Հավասարության խթանում և խտրականության դեմ պայքար
– Արդարադատության հասանելիությունը կանանց համար, պայքար կանանց բռնության դեմ
Տեղեկանք՝ 2025թ. ապրիլի դրությամբ ԳԼԿ 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի արդյունքների մասին (հայերեն, անգլերեն):
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...