11:33 16.04.2025
Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է: Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ, կարևորել է նրանց դերը հայ կինոյի զարգացման ու հանրահռչակման, նոր ժամանակներին համահունչ կայացման գործում:
«Կինոն՝ որպես արվեստ, այն գործունեությունն է, որը հանրության հետ խոսելու բացառիկ հնարավորություն է ընձեռում, իսկ հանրության հետ խոսելը՝ մեծագույն շնորհ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն առանձին ծրագիր է իրականացնում մշակույթի ոլորտի հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին գնահատելու և խրախուսելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը նաև ասել է, որ Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որով մինչև 35 տոկոս վերադարձ է նախատեսվում կինոյի ոլորտում կատարվող ներդրումների համար։
Կինոյի մասնակի ներդրումների վերադարձը, ըստ Ժաննա Անդրեասյանի, կինոոլորտում զարգացման նոր խթան կհանդիսանա՝ բացելով գործունեության լայն դաշտ։ Նախարարը վստահեցրել է, որ պետությունը կանգնած է լավ գաղափարների կողքին, նաև կոչ է արել ուսանողներին չսահմանափակել երազանքները և ակտիվորեն մասնակցել տարբեր ծրագրերի:
«Ուրախ եմ, որ հայկական կինոն, հատկապես վերջին տարիներին, բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում տարբեր միջազգային հարթակներում ներկայանալու, փառատոներում հաջողություններ գրանցելու հարցում: Պետության քաղաքականությունը միտված է կինոարտադրությունը որպես ինդուստրիա կայացնելուն»,- ասել է նախարարը՝ մասնավորապես անդրադառնալով աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն ֆիլմին: Այն նկարահանվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որի ռեժիսորը Զաքար Դեմիրճյանն է, իսկ պրոդյուսերը՝ Րաֆֆի Մովսիսյանը:
Հանդիպման շրջանակում տեղի է ունեցել նաև «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն ֆիլմի դիտումը, որին հաջորդել է ֆիլմի քննարկումը:
17:00 16.04.2025
«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն սպասում են մրցակիցներին․ ՉԼԿատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիական ՊՍԺ-ն դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» քառորդ եզրափակչի առաջին խաղում տանը 4-0 հաշվով Դորտմունդի «Բորուսիային» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում պարտվել է 1-3 հաշվով: Պատասխան խաղում գերմանական ակումբից հեթ-տրիկ է գրանցել գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, որը 13 գոլով ՉԼ ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է: «Բարսելոնան» 6 […] ...
16:56 16.04.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել Սլովենիայի փոխվարչապետ Տանյա ՖայոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի […] ...
16:50 16.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով կլինի ՀայաստանումՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կայքը։ Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ ...
16:42 16.04.2025
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ փորձագետների հետԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն ապրիլի 16-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Պատգամավորները ԵԽ փորձագետներին են ներկայացրել մեր երկրում […] ...
16:35 16.04.2025
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդականի հետՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդական Էլիզաբետա Բելոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը և կայուն ու հարատև խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ […] ...
16:28 16.04.2025
Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 39-71 կենտ, 42-218 զույգ համարների, Գ.Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան, Մայիսի 9-ի, Մխչյան, Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկովի, Եղ.Թադեվոսյան, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, […] ...