09:50 16.04.2025
Ապրիլի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Վարդենյաց լեռնանցքում բուք է։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։
14:52 16.04.2025
ՀՀ-ն բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալՀայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Սլովենիայի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային […] ...
14:45 16.04.2025
Իսրայելը հատել է սահմանագիծը․ ԿալլասԵվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում իր գործողություններով անցել է սահմանը։ «Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու, բայց վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ նա հատել է իր սահմանները: Կյանքի կորուստը, որը մենք տեսնում ենք այնտեղ, սարսափելի է», – ասել է Կալլասը իտալական Repubblica թերթին: Նա հավելել է, որ ԵՄ-ն փորձում է […] ...
14:38 16.04.2025
Պուտինը և Կատարի էմիրը կքննարկեն Ուկրայինային և տարածաշրջանին առնչվող հարցերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Կատարի էմիր Թամիմ Ալ Թանին բանակցությունների ընթացքում մտքեր կփոխանակեն ուկրաինական հակամարտության և տարածաշրջանային խնդիրների շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, Պուտինի և Կատարի էմիրի միջև կարծիքների փոխանակումը ուկրաինական հարցերի վերաբերյալ կլինի պարտադիր, կլինի նաև կարծիքների փոխանակում տարածաշրջանային հարցերի շուրջ»,- լրագրողներին ասել է նա։ ...
14:30 16.04.2025
2025 թվականի մարտ ամսվա կլիմայական նակարագիր՝ մարտն իր տարերքի մեջ էր2025 թվականի մարտը Հայաստանում առանձնացավ ջերմաստիճանային կտրուկ տատանումներով, դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ և միևնույն ժամանակ ջերմաստիճանի անկումներ։ Մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31․3°C-ի, իսկ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է մարտի 5-ին Աշոցքում՝ -23․0°C։ Այս մասին հայտնոում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2․8°C, որը նորմայից բարձր էր […] ...
14:22 16.04.2025
Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ինՓարաքար խոշորացված համայնքում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը։ «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը։ Ընտրությունների արդյունքներով դաշինքը հավաքվել էր քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին։ Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։ ...