ՀԱՄԱՍ-ը չի տեսել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ էին Իսրայելի՝ Գազայի առաջարկի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+10.09 oC

ՀԱՄԱՍ-ը չի տեսել այն երաշխիքները, որոնք անհրաժեշտ էին Իսրայելի՝ Գազայի առաջարկի մեջ

08:55 16.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկի մեջ չի տեսնում իրական երաշխիք, որ այն կիրագործվի։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։

«Մենք վերանայել ենք հրադադարի նոր առաջարկը, որը ներառում էր ՀԱՄԱՍ-ի զինաթափման և իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման պահանջը, սակայն չի պարունակում իրական երաշխիքներ Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմի ավարտի և Գազայից թշնամու զորքերի վերջնական դուրսբերման համար», – ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը հստակ պատասխան չի տալիս այն հարցին, թե արդյոք շարժումը մերժում է իսրայելական համաձայնագրի նախագիծը։

«Զինադադարի ցանկացած առաջարկ, որը չի ներառում պատերազմի ավարտի, Գազայից թշնամու զորքերի դուրսբերման և շրջափակման վերացման երաշխիքներ, քաղաքական ծուղակ է»,- կարծում են արմատականները։

Այդ կապակցությամբ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին և միջազգային հանրությանը կոչ է արել բանակցությունների ընթացքում «ճնշում գործադրել Իսրայելի վրա», քանի որ վերջինս «հայտնի է ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները խախտելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու. Նիկոլ Փաշինյան

13:21 16.04.2025

Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հարցը լուծված չէ և պետք է վերադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ «Ես դրան արձագանքել եմ նույնիսկ այդ […] ...

Երբ կսկսեն տաքանալ օրերը

13:15 16.04.2025

Երբ կսկսեն տաքանալ օրերը

​Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի […] ...

Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. Փաշինյան

13:08 16.04.2025

Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց: «Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա: […] ...

Անահիտ Ավանեսյանն Աբու Դաբիում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը

13:00 16.04.2025

Անահիտ Ավանեսյանն Աբու Դաբիում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը: Նախարարն իր ելույթում անդրադարձել է ժողովրդագրական փոփոխություններին, այդ պայմաններում հասանելի և որակյալ բուժօգնության կազմակերպմանը, կանխարգելիչ բուժօգնության ոլորտում նորարարությունների կարևորությանը: «Ապագայի համար այսօր նորարարությունների մեջ ներդրումներ կատարելը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, կանխարգելիչ բուժօգնության զարգացումը կնպաստի ծախսարդյունավետությանը և […] ...

Էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը․ Արփինե Սարգսյան

12:53 16.04.2025

Էականորեն աճել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը․ Արփինե Սարգսյան

Ազգային ժողովն ապրիլի 16-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Նախարարը շնորհավորել է Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի՝ իր ամենօրյա սրտացավ ու անձնվեր ծառայության […] ...

Իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ Փաշինյան

12:46 16.04.2025

Իմ կարծիքով նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, սակայն հավելեց, որ որոշողը  ժողովուրդն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստում պետք է պահպանվի հղումը ՀՀ անկախության հռչակագրին։ «2022-2024 թվականներին Անկախության հռչակագրի օրվա […] ...

BACK_TO_TOP