08:12 16.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Սարավան-«Զանգեր» հատվածում, Ճամբարակ քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։
16:38 26.04.2025
Պուտինին զեկուցվել է Կուրսկի շրջանի ազատագրման գործողության ավարտի մասինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լսել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը Կուրսկի շրջանի ազատագրման վերաբերյալ և գնահատել, թե ինչպես դա կազդի հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պուտինը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել այն զորամասերի անձնակազմին, որոնք մասնակցել են գործողությանը։ «Շնորհավորում եմ ամբողջ անձնակազմին, բոլոր մարտիկներին ու հրամանատարներին այս […] ...
16:30 26.04.2025
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է՝ կեղծ հատուկ կտրոն կամ ցանկացած այլ կեղծված փաստաթուղթ ներկայացնելը ունենալու է համապատասխան իրավական հետևանքներԱպրիլի 22-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են օդանավակայանի տարածքում երթևեկող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա։ Երևանի բնակիչ, 50-ամյա վարորդը ներկայացրել է կեղծ հատուկ կտրոն։ Բացի այդ, մեքենայում եղել է հոգեմետ յոթ հաբ, որոնք ներկայացվել են իրավապահներին։ Վարորդը և երեք ուղևորները ձերբակալվել են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին, […] ...
16:25 26.04.2025
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-իԻրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 516-ի, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բժշկական ծառայությունները։ Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր 406 տուժածի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնում է […] ...
16:14 26.04.2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչՄիջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի […] ...
16:04 26.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններինԱպրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի […] ...
16:00 26.04.2025
Համատեղելի՞ են ՌԴ-ի հետ ռազմավարական կապերը ԵՄ անդամակցելու հայտի հետ. Հեռանկար բանավեճՓաշինյանն ընդունել է Պուտինի հրավերն ու կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի առթիվ անցկացվող շքերթին: Ի՞նչ է դա նշանակում ու ինչպե՞ս կազդի տարածաշրջանում հետագա զարգացումների վրա: Այս խնդիրների շուրջ քննարկմանը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում մասնակցել են Տիգրան Քոչարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...