08:18 16.04.2025
Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվել է իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին, 2000-2005 թվականներին, իսկ 2019 թվականին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել է 2020-2022 թվականներին:
Ավելի վաղ «Սևիլիան» Լա լիգայում չորս անընդմեջ պարտությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել էր Խավյեր Գարսիա Պիմենտային:
12:39 16.04.2025
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից խաղաղության հաստատմանն ուղղված քայերըԱպրիլի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է Ռասմուսեն Գլոբալ խմբի կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» թեմայով քննարկմանը, որին ներկա էին ԵՄ կառույցների և անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ: Քննարկման առանցքում են եղել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված քայերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերը: Անդրադարձ է կատարվել […] ...
12:36 16.04.2025
«Ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում». Ժաննա ԱնդրեասյանԱզգային ժողովում այսօր շարունակվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, որը նախորդ տարի առաջին անգամ իրականացվել է էլեկտրոնային ձևաչափով: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է […] ...
12:31 16.04.2025
Լիբանամի կրթության նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարներըԱպրիլի 15- ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպելլ է Լիբանամի կրթության նախարար Ռիմա Քարամեին։ Հանդիպմանը քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից։ ...
12:23 16.04.2025
Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող դեղերի տրամադրման կարգը: Ծրագրին միացած դեղատների և դեղերի ցանկերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` https://bit.ly/4lw3qbK, https://bit.ly/44rqvpT: Պիլոտային ծրագիրը գործում է 2025 թվականի ապրիլի 1-ից։ ...
12:18 16.04.2025
Սլովենիայի փոխվարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Տանյա Ֆայոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե […] ...
12:15 16.04.2025
Ընթանում է Միրզոյանի և Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի ընդլայնված կազմով հանդիպումը: Օրակարգը ներառում է ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային թեմաներ։ ...