Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:06:37
Ամսաթիվ
21 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+14.09 oC

Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասին

20:10 15.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին.

«Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ հավատարիմ ես մնում, ամեն ինչ ստացվում է։ Կարևորը՝ երբ պահը գա, պատրաստ պետք է լինես»,- գրել է հայազգի մարտիկը։

28-ամյա Ծառուկյանը վերջին մենամարտն անցկացրել է 2024թ. ապրիլի 13-ին՝ UFC-300-ում և մրցավարների որոշմամբ հաղթել բրազիլացի Չառլզ Օլիվեյրային։

 

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Arman Tsarukyan (@arm_011)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն այցելել է Արմավիրի մարզ և հետևել մի շարք բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

21:56 21.04.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Արմավիրի մարզ և հետևել մի շարք բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ, Լուսագյուղ, Գրիբոյեդով, Առատաշեն բնակավայրեր՝ հետևելու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պուտինը հայտնել է, թե քանի անգամ է ընդհատվել իր հեռախոսազրույցը Բրազիլիայի նախագահի հետ

21:48 21.04.2025

Պուտինը հայտնել է, թե քանի անգամ է ընդհատվել իր հեռախոսազրույցը Բրազիլիայի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ իր հեռախոսազրույցը տեխնիկական պատճառներով հինգ անգամ ընդհատվել է։ Այս մասին հայտնել է TASS-ը «Ես հենց նոր խոսեցի Բրազիլիայի նախագահի հետ. զրույցը հինգ անգամ ընդհատվել է։ Դե, տեխնիկական պատճառներով», – ասել է Ռուսաստանի առաջնորդը Ռուսաստանի շրջանների մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ […] ...

Սևան-Երևան ավտոճանապարհին 24-ամյա վարորդը «HONGQI» էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին

21:27 21.04.2025

Սևան-Երևան ավտոճանապարհին 24-ամյա վարորդը «HONGQI» էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ազատ Օ․-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում իր վարած «HONGQI» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:13 21.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քաջազնունի փ. […] ...

«Բարսելոնան» փորձում է հետաձգել «Վալյադոլիդի» դեմ խաղը

21:00 21.04.2025

«Բարսելոնան» փորձում է հետաձգել «Վալյադոլիդի» դեմ խաղը

«Բարսելոնան» Լա լիգայի ղեկավարության հետ է բանակցում, որպեսզի հետաձգվի 34-րդ տուրի` «Վալյադոլիդի» դեմ խաղը, հաղորդում է El Barça juga a RAC1-ը: Այս խաղը նշանակված է մայիսի 3-ին: Դրանից ընդամենը երեք օր անց կատալոնական թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը կանցկացնի Միլանի «Ինտերի» դեմ: Չնայած «Բարսելոնայի» և Լա լիգայի պաշտոնյաների միջև խոսակցություններ են ընթանում, բանակցություններին մոտ […] ...

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

20:55 21.04.2025

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում 4,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին են վկայում Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնի տվյալները։ Ընդգծվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 17 կմ խորության վրա՝ Շեքիի եւ Օգուզի շրջանների մոտ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ ...

BACK_TO_TOP