09:35 16.04.2025
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է Bild-ը։
39-ամյա դարպասապահը չի հասցրել վերականգնվել մկանային վնասվածքից և չի օգնի մյունխենյան ակումբին առաջիկա հանդիպմանը։ «Ինտերի» դեմ խաղում գերմանական ակումբի դարպասը կպաշտպանի Յոնաս Ուրբիգը։
«Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ Դիմակայության առաջին խաղում «Ինտերը» Մյունխենում հաղթել էր 2-1 հաշվով։
13:48 16.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանում ուրանի հարստացումը ընդհանուր առմամբ ընդունված փաստ է, և չնայած արևմտյան երկրների հնարավոր մտահոգություններին դրա մակարդակի վերաբերյալ, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Ուրանի հարստացումն իրականություն է, ընդունված փաստ, և մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը (ամերիկյան կողմի հետ – խմբ.), չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի […] ...
13:37 16.04.2025
Փարիզն ու Ալժիրը պետք է վերադառնան երկխոսության․ Ֆրանսիայի արտգործնախարարՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել վերադառնալ Ալժիրի հետ երկխոսությանը՝ բարելավելու երկու երկրների հարաբերությունները վերջին լարվածության պայմաններում: Ավելի վաղ Ալժիրի իշխանությունները որոշել էին երկրից վտարել 12 ֆրանսիացի դիվանագետների՝ Ալժիրում Ֆրանսիայի դեսպանատան և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին համարելով անցանկալի անձ և պարտավորեցնելով նրանց լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։ Ի պատասխան՝ Ֆրանսիան հայտարարեց երկրից 12 […] ...
13:21 16.04.2025
Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հարցը լուծված չէ և պետք է վերադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ «Ես դրան արձագանքել եմ նույնիսկ այդ […] ...
13:15 16.04.2025
Երբ կսկսեն տաքանալ օրերըԵրևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի […] ...
13:08 16.04.2025
Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում Ադրբեջանին առաջարկել է բացել երկաթուղային կապը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանն իր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել է շատ վաղուց: «Եվ այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքը և շարունակելու ենք»,–նշեց նա: […] ...
13:00 16.04.2025
Անահիտ Ավանեսյանն Աբու Դաբիում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը: Նախարարն իր ելույթում անդրադարձել է ժողովրդագրական փոփոխություններին, այդ պայմաններում հասանելի և որակյալ բուժօգնության կազմակերպմանը, կանխարգելիչ բուժօգնության ոլորտում նորարարությունների կարևորությանը: «Ապագայի համար այսօր նորարարությունների մեջ ներդրումներ կատարելը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, կանխարգելիչ բուժօգնության զարգացումը կնպաստի ծախսարդյունավետությանը և […] ...