Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը 41 տարեկանում կվերադառնա ռինգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+11.09 oC

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը 41 տարեկանում կվերադառնա ռինգ

10:00 16.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պրովոդնիկովը կվերադառնա ռինգ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Ես երիտասարդ տղա չեմ, բայց մենամարտը կկայանա: Դա կլինի ռևանշ, լավ մրցակից կլինի: Մենք կուրախացնենք հանրությանը և կանցկացնենք բռնցքամարտի շոու»,- ասել է 41-ամյա Պրովոդնիկովը:

Մենամարտը կկայանա հունիսի 7-ին Կրասնոյարսկում։

Պրովոդնիկովն ունի 25 հաղթանակ և 5 պարտություն։ Նրա վերջին պրոֆեսիոնալ մենամարտը եղել է 2016 թվականին, Ռուսլանը պարտվել է Ջոն Մոլինային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին

14:22 16.04.2025

Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին

Փարաքար խոշորացված համայնքում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը։ «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը։ Ընտրությունների արդյունքներով դաշինքը հավաքվել էր քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին։ Փարաքար համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին։ ...

Խաղաղությունն օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար․ Տանյա Ֆայոն

14:10 16.04.2025

Խաղաղությունն օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար․ Տանյա Ֆայոն

Շատ ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարևոր քայլ առաջ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները կանոնակարգելու համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը: «Սա ոչ միայն ընդհանուր տարածաշրջանի համար դրական զարգացումների է հանգեցնելու, այլ նաև շատ յուրահատուկ հնարավորություն է երկու […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

13:48 16.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանում ուրանի հարստացումը ընդհանուր առմամբ ընդունված փաստ է, և չնայած արևմտյան երկրների հնարավոր մտահոգություններին դրա մակարդակի վերաբերյալ, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Ուրանի հարստացումն իրականություն է, ընդունված փաստ, և մենք պատրաստ ենք ամրապնդել վստահությունը (ամերիկյան կողմի հետ – խմբ.), չնայած հնարավոր մտահոգություններին, բայց ուրանի […] ...

Փարիզն ու Ալժիրը պետք է վերադառնան երկխոսության․ Ֆրանսիայի արտգործնախարար

13:37 16.04.2025

Փարիզն ու Ալժիրը պետք է վերադառնան երկխոսության․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչ է արել վերադառնալ Ալժիրի հետ երկխոսությանը՝ բարելավելու երկու երկրների հարաբերությունները վերջին լարվածության պայմաններում: Ավելի վաղ Ալժիրի իշխանությունները որոշել էին երկրից վտարել 12 ֆրանսիացի դիվանագետների՝ Ալժիրում Ֆրանսիայի դեսպանատան և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին համարելով անցանկալի անձ և պարտավորեցնելով նրանց լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։ Ի պատասխան՝ Ֆրանսիան հայտարարեց երկրից 12 […] ...

Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու. Նիկոլ Փաշինյան

13:21 16.04.2025

Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հարցը լուծված չէ և պետք է վերադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ «Ես դրան արձագանքել եմ նույնիսկ այդ […] ...

Երբ կսկսեն տաքանալ օրերը

13:15 16.04.2025

Երբ կսկսեն տաքանալ օրերը

​Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի […] ...

BACK_TO_TOP