Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
4:24:18
Ամսաթիվ
22 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+11.09 oC

Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր է

08:00 16.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնել է «Սուոնսի Սիթի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը, հաղորդում է ուելսյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Լուկայի առաջնորդությունը, գիտելիքները և կիրքը ֆուտբոլի հանդեպ առանցքային կլինեն ակումբի շարունակական զարգացման համար»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

2011 թվականին «Սուոնսին» դարձավ առաջին ուելսյան ակումբը, որը հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը հետագայում նահանջեց Չեմպիոնշիփ:

Ի դեպ, Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր է: Այդպիսի կարգավիճակ ունեն նաև Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:08 22.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավտոմեքենան ընկել է Փամբակ գետը

08:00 22.04.2025

Ավտոմեքենան ընկել է Փամբակ գետը

Ապրիլի 22-ին, ժամը 02:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան […] ...

Ջազի միջազգային օրը՝ «Կասկադում»

00:00 22.04.2025

Ջազի միջազգային օրը՝ «Կասկադում»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») կկայանա ավանդական դարձած ջազային բացօթյա համերգային ծրագիրը: Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը, որը մեծ շուքով նշվում է նաև Երևանում: Ժամը 19:00-ից 23:00-ն բացօթյա համերգում ելույթ կունենան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային […] ...

Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ. Ժաննա Անդրեասյան

23:57 21.04.2025

Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը ( ապրիլի 18-ին) այցելել է Բարձրաքաշի վանական համալիր: «Ով չի եղել Բարձրաքաշի համալիրում, հաստատ արժի գնալ։ Հատկապես զուգակցելով Դսեղում Թումանյանի տուն-թանգարան այցի հետ։ Շնորհակալություն մեզ միանալու համար»,- գրել է նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Ագարակ գյուղում

23:54 21.04.2025

Հրդեհ Ագարակ գյուղում

Ապրիլի 21-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։01-ին, մարվել՝ 15։00-ին։ Ագարակ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) […] ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 14-20-ը

23:52 21.04.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. ապրիլի 14-20-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվությունն ապրիլի 14-20-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը հասկակալել է, նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացանի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, իսկ լեռնային շրջաններում՝ ցողունակալումը, գարնանացան գարու հատիկը կտցել է։ Հովտային շրջաններում շարունակվել է խաղողի […] ...

BACK_TO_TOP