12:38 15.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։
Հրատարակության համաձայն՝ բանակցությունների ընթացքում կողմերը փոխանակել են մոտ 10 գրավոր հաղորդագրություն, առաջինը իրանական կողմից էր։ Արաղչին դրանում ընդգծել է, որ Իրանը ոչ մի դեպքում չի համաձայնի իր միջուկային ծրագրի ամբողջական դադարեցմանը, սակայն պարզաբանել է, որ ՄԱԳԱՏԷ-ն միակ կազմակերպությունն է լինելու, որին կտրամադրվի մուտք դեպի Թեհրանի միջուկային օբյեկտներ։
12:50 25.04.2025
Աննախադեպ զուգադիպություն․ իտալական ակումբի առաջընթացը միշտ համընկել է Հռոմի պապերի մահվան հետԻսպանական Marca պարբերականը աննախադեպ համընկնում է գրանցել։ Իտալական «Ավելինո» ակումբը միշտ հայտնվում է ավելի բարձր դիվիզիոնում, երբ մահանում է Հռոմի պապը: Օրեր առաջ մահացավ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, և «Ավելինոն» բարձրացավ Բ Սերիա: Այս միստիկ զուգադիպությունը հետապնդում է Իտալիայի հարավը ներկայացնող ակումբին 1958 թվականից: Այդ թվականին «Ավելինոն» բարձրացավ իտալական ֆուտբոլի 4-րդ դիվիզիոն, ու 2 օր անց […] ...
12:44 25.04.2025
Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել է Արևելյան գործընկերության գործարար համաժողովին։ Միջոցառումը կազմակերպված էր Լեհաստանի տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միջոցառման նպատակն էր Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային տնտեսական զարգացման ապահովման համար առաջարկել արդյունավետ և փոխշահավետ մեխանիզմներ և համագործակցության հնարավորություններ։ Միջոցառումը բաղկացած էր մի շարք թեմատիկ քննարկումներից։ Նախարարի տեղակալը ելույթով հանդես […] ...
12:40 25.04.2025
Վաշինգտոնը հարգում է անցյալը․ Ռուբիոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինՎաշինգտոնը հարգում է անցյալը․ այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ «Չնայած անասելի կորուստներին՝ հայ ժողովուրդը դիմացել և հաղթանակ է տարել։ Այսօր մենք Մեծ Եղեռնը հիշում ենք ոչ միայն սգով, այլև վճռականությամբ։ Մենք հարգում ենք անցյալը և անհամբեր սպասում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար երկարատև խաղաղության, […] ...
12:30 25.04.2025
Երբ տեղի կունենա ամենամյա Ծաղկահավաք միջոցառումըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը՝ 11:00-ից 17:00-ն, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում: Այն կազմակերպում է Արալեզ ՀԿ-ն: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ ...
12:18 25.04.2025
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և մաքսային իրավախախտումների դեմ՝ կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԻԻՀ-ից մուտք գործող բեռնատարում առկա է մաքսային հսկողությունից թաքցված ապրանք: Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային […] ...
12:07 25.04.2025
Ռոնալդոն կվաճառի իսպանական ակումբըԲրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն 40 միլիոն եվրոյով կվաճառի իսպանական «Վալյադոլիդը»։ Վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, սակայն երկու կողմերը չեն կարող այդ մասին հայտարարել մինչև մայիս, հետևաբար գնորդը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո: Ռոնալդոն «Վալյադոլիդի» սեփականատերն է 2018 թվականից: ...