Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+8.09 oC

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

23:57 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։

Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Ջերմուկ, Դլիջան և Ճամբարակ քաղաքերում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում, Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան

10:10 16.04.2025

Պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ և հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի […] ...

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը 41 տարեկանում կվերադառնա ռինգ

10:00 16.04.2025

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը 41 տարեկանում կվերադառնա ռինգ

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պրովոդնիկովը կվերադառնա ռինգ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: «Ես երիտասարդ տղա չեմ, բայց մենամարտը կկայանա: Դա կլինի ռևանշ, լավ մրցակից կլինի: Մենք կուրախացնենք հանրությանը և կանցկացնենք բռնցքամարտի շոու»,- ասել է 41-ամյա Պրովոդնիկովը: Մենամարտը կկայանա հունիսի 7-ին Կրասնոյարսկում։ Պրովոդնիկովն ունի 25 հաղթանակ և 5 պարտություն։ Նրա վերջին պրոֆեսիոնալ մենամարտը եղել է […] ...

Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:50 16.04.2025

Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Ապրիլի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում, Սիսիանի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի և Սևանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում բուք է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: […] ...

Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը. ՆԳՆ

09:40 16.04.2025

Ծառայել հանրությանն ու պաշտպանել յուրաքանչյուր անհատին. սա է ոստիկանի առաքելությունը. ՆԳՆ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ. «Ներքին գործերի նախարարության ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Արդեն երրորդ տարին է, ինչ Ոստիկանությունը գործում է հայաստանյան անվտանգային դաշտի նոր դերակատարի՝ ժողովրդավարական կարևոր ինստիտուտ հանդիսացող Ներքին գործերի նախարարության քաղաքացիական վերահսկողության ներքո։ Եվ այս […] ...

Նոյերը բաց կթողնի «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը

09:35 16.04.2025

Նոյերը բաց կթողնի «Ինտերի» դեմ պատասխան հանդիպումը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է Bild-ը։ 39-ամյա դարպասապահը չի հասցրել վերականգնվել մկանային վնասվածքից և չի օգնի մյունխենյան ակումբին առաջիկա հանդիպմանը։ «Ինտերի» դեմ խաղում գերմանական ակումբի դարպասը կպաշտպանի Յոնաս Ուրբիգը։ «Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ Դիմակայության առաջին խաղում «Ինտերը» Մյունխենում հաղթել էր 2-1 […] ...

Թրամփ. ԱՄՆ-ը դժգոհ է Պանամայի ջրանցքի վրա Չինաստանի ազդեցությունից

09:25 16.04.2025

Թրամփ. ԱՄՆ-ը դժգոհ է Պանամայի ջրանցքի վրա Չինաստանի ազդեցությունից

Վաշինգտոնը դժգոհ է այն ազդեցությունից, որ Պեկինը ունի Պանամայի ջրանցքի գործունեության վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դժգոհ ենք Չինաստանի ազդեցությունից: Ես ասացի, որ մենք ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային»,- ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ընդհանրապես չպետք է «հրաժարվեր ջրանցքից»։ «Հենց […] ...

BACK_TO_TOP