23:55 14.04.2025
Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները:
Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ հետ գործընկերությունների խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
22:32 22.04.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնման հարցերԱպրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ...
22:23 22.04.2025
Ադրբեջանը Խաղաղության պայմանագիր կնքել չի ուզում. Ստեփան ԳրիգորյանՆախորդ օրերին ադրբեջանական զինուժը դարձյալ կրակոցներ արձակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ: ԵՄ դիտորդական առաքելությունն էլ 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում այս կերպ պահել: Այս և այլ թեմաների անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:15 22.04.2025
Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինըԱպրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Լոռու մարզի քրեական վարչությունում ստացված տեղեկությունը հավաստի […] ...
22:09 22.04.2025
Դեսպան Քվինը Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտըՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։ Այդ մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,- նշված է գրառման մեջ։ ...
21:54 22.04.2025
Ճամբարակում բախվել են «Opel Astra»-ները․ կան վիրավորներԱպրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի ժողովրդին հայտնի «Արծվաշենի տաղավար»-ի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Արմեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 28-ամյա Ալիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Լուսինե Մ․-ն և 14-ամյա Ռ․ […] ...