ԲՏ ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության օրենքների շուրջ քննարկումները շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+14.09 oC

ԲՏ ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության օրենքների շուրջ քննարկումները շարունակվում են

22:48 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՏՀՏ գործատուների միությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ITReports-ի հետ միասին ապրիլի 14-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր օրենքների շուրջ։

Բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ITReports-ի համահիմնադիր և տնօրեն Դավիթ Նիկողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) իրավաբան Արամ Խաչատրյանը։

Աշխատաժողովին մասնակցում էին տեխնոլոգիական համայնքի ղեկավարներ, աշխատակիցներ, ներկայացուցիչներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության օրենքները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից։ Նա ընդգծել է, որ դեռևս օրենքների ընդունման նախնական փուլում պարբերաբար հանդիպումներ են անցկացվել ոլորտի ընկերությունների հետ, մանրակրկիտ քննարկվել են բոլոր առաջարկները և դրանց հիման վրա իրականացվել են համապատասխան փոփոխություններ։ Գասպարյանը նշել է, որ նախարարությունն առաջիկայում ևս բաց է համագործակցության և պատրաստ է անհրաժեշտության դեպքում խմբագրել, վերաշարադրել և շարունակաբար բարելավել ամբողջ օրենսդրական փաթեթը։

Աշխատաժողովի ընթացքում օրենքների վերաբերյալ ընդարձակ և բովանդակալից ելույթով հանդես է եկել EIF իրավաբան Արամ Խաչատրյանը՝ ներկայացնելով օրենքներում ներառված հիմնական դրույթներն ու դրանց կիրառության մեխանիզմները։

Մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսներին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչպես կարելի է հիմնավորել, որ ծառայություններ մատուցող ընկերությունը զբաղվում է ծրագրավորմամբ, ինչ վերահսկողական մեխանիզմներ են գործարկվելու, ինչպես են կարգավորվելու միաժամանակ ներկայացված մի քանի հայտերի մշակման ընթացակարգերը, և արդյոք մերժման դեպքում հնարավոր է վերադաս մարմնին ներկայացնել նոր դիմում։ Բանախոսները պատասխանել են հարցերին՝ տալով սպառիչ պարզաբանումներ։

Բարձրացվել են նաև մի շարք առաջարկներ՝ մասնագիտական զբաղմունքների դասակարգիչները պաշտոններով փոխարինելու, գրանցման հայտի մեջ մասնագիտական զբաղմունքների վերաբերյալ լրացուցիչ դաշտ ավելացնելու, ինչպես նաև միգրանտների և R&D ոլորտի հետ կապված իրավակարգավորումների վերանայման վերաբերյալ։

Գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանն իր եզրափակիչ խոսքում նշել է, որ օրենքների կատարելագործման շուրջ քննարկումները շարունակական բնույթ են կրելու, և իրավական ակտերի մշակման ու ընդունման փուլերում քարտեզագրվելու են առկա բացերն ու բացթողումները՝ հաշվի առնելով նաև աշխատաժողովի ընթացքում բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկությունները։

Աշխատաժողովն անցել է կառուցողական մթնոլորտում, և կողմերը պայմանավորվել են, որ ԲՏ ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության օրենքների շուրջ նման ձևաչափով քննարկումները պետք է դառնան շարունակական։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից

23:12 19.04.2025

Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 19-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում արագիլն արգելափակվել է 15 մետր բարձրության վրա մետաղական կառուցատարրերում, թռչունին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թռչունն արգելափակվել է բարձրավոլտ […] ...

Մեքսիկացիները «վրեժ են լուծում» Թրամփից՝ վերանվանելով «Ամերիկանո»-ն

22:53 19.04.2025

Մեքսիկացիները «վրեժ են լուծում» Թրամփից՝ վերանվանելով «Ամերիկանո»-ն

Մեքսիկայում սրճարանները սկսել են «Ամերիկանո» սուրճի անվանումը փոխել «Մեքսիկանո»-ի՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է CNN-ը։ «Եթե իմ թիմը ցանկանում է փոխել անունը Ամերիկանոից Մեքսիկանո, մենք կարող ենք դա անել», – ասաց Cicatriz-ի սեփականատեր Սքարլեթ Լինդեմանը, գաղափարն անվանելով «հիանալի», քանի որ «բառերն իսկապես ուժ ունեն»։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, սա […] ...

Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

22:38 19.04.2025

Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ ցանցերում տեխնիկական խափանման պատճառով։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ղրիմի Հանրապետության վառելիքի և էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Վորոնկինը։ «Ղրիմի Հանրապետության «Ղրիմէներգո» պետական ձեռնարկության ցանցերում տեխնիկական խափանման պատճառով անջատվել են Յալթայի քաղաքային շրջանի՝Յալթա, Վինոգրադնոյե, Մասսանդրա բնակավայրերի էլեկտրամատակարարումը: Անջատվել են՝ 76 տրանսֆորմատորային ենթակայաններ, […] ...

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձախողում խաղաղության ու ապաշրջափակման գործընթացը. Սոսի Թաթիկյանի հարցազրույցը

22:27 19.04.2025

Ինչո՞ւ է Ադրբեջանը ձախողում խաղաղության ու ապաշրջափակման գործընթացը. Սոսի Թաթիկյանի հարցազրույցը

Վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում՝ Հայաստանին մեղադրելով հրադադարը խախտելու մեջ: Այս վարքագիծը գերիշխող է դարձել այն պահից սկսած, երբ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հայտարարեցին, որ վերջնականացվել է խաղաղության պայմանագրի տեքստը: Ինչո՞վ է պայմանավորված այս ամենը, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ. այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարման հարցերով […] ...

Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել

22:13 19.04.2025

Վանաձորում «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել

Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը […] ...

SHANTNEWS

22:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP