16:43 14.04.2025
Տեղի է ունեցել ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի ներկայացումը։ Միջոցառումն իրականացվել է ԲԾԻԳ ՊՀ-ի «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Հանդիպմանը ներկա են եղել պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, ոլորտային գործընկեր կառույցներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ և ՀԿ-ներ։
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ով իր խոսքում կարևորել է համակարգված և երկարաժամկետ արդյունքները․
«Մեր նպատակը ոչ միայն հողի պահպանության և վերականգնման ծրագրերի իրականացումն է, այլև գործուն, կայուն և համագործակցային հարթակի ձևավորումը՝ պետական, համայնքային, գիտական և գործընկեր կառույցների միջև։ Մենք կարող ենք հասնել համակարգված, նպատակային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող արդյունքների»։
Հանդիպման առանցքում մոբիլիզացված ռեսուրսները, համատեղ ջանքերը և ճիշտ ռազմավարական մոտեցումներն էին, որոնք հնարավորություն կտան ապահովելու հողային էկոհամակարգերի վերականգնում և կայուն օգտագործում՝ ի շահ գալիք սերունդների։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հողերի վերականգնման և կայուն կառավարմանն ուղղված ազգային ջանքերի ամրապնդման համար, հնարավորություն տալով արդյունավետորեն համադրել առկա ռեսուրսներն ու կարողությունները։ Այս պլանը հանդիսանում է ֆինանսական և տեխնիկական հնարավորությունները համախմբելու ուղենիշ, ինչպես նաև խթանում է շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ ջանքերն ու համագործակցությունը։
Ռեսուրսների մոբիլիզացման ազգային այս պլանը ոչ միայն ռազմավարական ուղենիշ է, այլ նաև հստակ քարտեզագրում՝ ներկայացնելով առկա հնարավորությունները, իրականացված և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համագործակցության նոր ուղիները՝ հողային ռեսուրսների արդյունավետ պահպանման և վերականգնման համար:
Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև գենդերային հարցերին՝ ընդգծելով կանանց ակտիվ ներգրավվածության կարևորությունը հողի կայուն կառավարման և գյուղատնտեսական ծրագրերում։
Բացի այդ, ներկայացվել են գործնական մեխանիզմներ դրամաշնորհային հնարավորությունների որոնման, դոնորների հետ արդյունավետ կապի հաստատման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման վերաբերյալ։
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով, որի ընթացքում մասնակիցները բարձրացրել են մի շարք առանցքային հարցեր, որոնք կդառնան հետագա աշխատանքների և քննարկումների կարևոր ուղղություններ։
Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԲԾԻԳ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։
00:00 16.04.2025
Գործարկումից հետո առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները: Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար: […] ...
23:59 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 15.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...
23:54 15.04.2025
Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մարմինԱպրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել են նշված հասցե, որտեղ հայտնաբերվել է կնոջ դի։ Դատաբժշկի նախնական […] ...
23:49 15.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներինԱՄՆ զինված ուժերը առնվազն 15 նոր հարված են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգի տարածքում, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը։ Հարձակումների թիրախը Կամարան կղզում գտնվող օբյեկտներն էին, որը գտնվում է Կարմիր ծովում՝ Ալ-Հոդեյդայի ափի մոտ։ Հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ Զոհերի և ավերածությունների մասին […] ...
23:46 15.04.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2109»-ը․ կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 51-ամյա Հունան Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 53-ամյա Մարատ Հ․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» […] ...