15:31 14.04.2025
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ համայնքի կողմից ներհամայնքային ուղեւորափոխադրումները կարող են կազմակերպվել նաեւ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին: Նշված օրենքի կարգավորումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է՝ որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար, սակայն «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ: Վերոնշյալ օրենքով մանրամասն կարգավորված է տեղական տուրքերի եւ վճարների սահմանման, դրանց վճարման արտոնությունների տրամադրման եւ գանձման հետ կապված հարաբերությունները, ուստի առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել տեղական վճար՝ ծառայությունը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից մատուցվելու դեպքում:
Այս կարգավորումները Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում ,Ավտոմոբիլային տրանսպորտի մասինե օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում:
Հաշվի առնելով, որ Երեւան համայնքում նշված ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով, մասնավորապես՝ ավտոբուս, տրոլեյբուս, մետրոպոլիտեն՝ առաջարկվում է համայնքի ավագանու համար ստեղծել մեկ միասնական տեղական վճար սահմանելու հնարավորություն, ինչը թույլ կտա քաղաքացիներին վճարելով մեկ անգամ՝ իրենց հայեցողությամբ օգտվելու բոլոր տրանսպորտային միջոցներից:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար: Սահմանվում է վարչարարության իրականացման առանձնահատկություն, ինչպես նաեւ առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման եւ բացահայտման համար գործուն մեխանիզմներ:
Հարցուպատասխանի ձեւաչափում փոխնախարարը մի շարք պարզաբանումներ է ներկայացրել: Նշվել է, որ վարչական իրավախախտման արձանագրման երեք տարբերակ է առաջարկված. առաջինը վերաբերում է առանց տեղական վճարը վճարելու երթեւեկությանը, երկրորդը՝ այլ ուղեւորի արտոնության իրավունքի օգտագործմանը, երրորդը՝ երբ վճարում իրականացվել է, սակայն այդ իրավունքի շրջանակում տրանսպորտային միջոցում վավերացում չի եղել: Արմեն Սիմոնյանը փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով անտոմս երթեւեկությունն առաջացնում է տուգանքի նշանակում: Զեկուցողի խոսքով երբ մասնավորն է իրականացնում երթուղում փոխադրումներ եւ հետապնդում բիզնես-շահ, ապա ինքն է վերահսկում, որ իր ուղեւորներն ունենան տոմսեր: Այստեղ նույնիսկ պետական վերահսկողության խնդիր չկա: Սա միջմարզային, ներմարզային փոխադրումներում, իսկ համայնքի դեպքում անկախ ձեւավորման ձեւից՝ սակագինը որոշում է ավագանին: Երբ ծառայությունը մատուցում է համայնքը, սահմանվում է տեղական վճար՝ որպես համայնքի կողմից իրականացվող ծառայություն, եւ դրա գանձման նկատմամբ սահմանվում են իրավախախտման տեսակներ:
Ընդդիմադիր որոշ պատգամավորներ դեմ են արտահայտվել նման կարեւոր հարցի հապճեպ քննարկմանն ու ընդունմանը: Նշվել է, որ նման կարգավորումներով քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում:
Քանի որ վիճահարույց կետեր կան, աշխատանքային քննարկումներ կազմակերպելու առաջարկ է հնչել:
Երկրորդ ընթերցմամբ քննարկել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկացրել է, որ գրավոր առաջարկները եղել են տեխնիկական բնույթի, դրանք ընդունվել են: Նախարարի համոզմամբ փոփոխությամբ սոցիալական խնդիր ազգաբնակչության համար չի առաջանա:
Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ ՀՀ հողային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթում բովանդակային փոփոխություններ չեն եղել. շտկվել են խմբագրական թերությունները: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին:
23:24 15.04.2025
Քննարկվել են ՔՊ 7-րդ համաժողովի կազմակերպման հարցեր23:24 15.04.2025
Քննարկվել են ՔՊ 7-րդ համաժողովի կազմակերպման հարցերԱպրիլի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության 7–րդ Համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հանրային հաղորդակցության հետ կապված հարցեր։ ...
23:19 15.04.2025
46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնումՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Առաջնաձորում բնակվող 46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Օպերատիվ տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու ներկայացվեցին քննչական մարմնին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ապրիլի 14-ին քրեական վարույթի շրջանակներում զննվեց առաջնաձորցու տնամերձ հողամասը։ Հայտնաբերվեց կանեփի 23 թուփ: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...
23:15 15.04.2025
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱպրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էմին Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...
23:06 15.04.2025
Հունգարիան կրկին խոչընդոտում է Եվրամիության կողմից Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերումըՀունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանին ռազմական հարցերում Եվրամիության կողմից օգնության ցուցաբերմանը: Պաշտոնական Բուդապեշտը շարունակում է իրեն դրսևորել որպես Ադրբեջանի շահերի պաշտպանը Բրյուսելում ու Ստրասբուրգում: Ինչպե՞ս են գնահատում Հունգարիայի ղեկավարների այսպիսի պահվածքը եվրոպական մայրաքաղաքներում: Թեմային՝ «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ անցած ամիս Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրամիության անդամ պետություններին առաջարկել […] ...
22:54 15.04.2025
«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն գերազանցում են բոլորին․ ԽեդիրաՄադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի մասին, հաղորդում է Goal-ը: ««Բարսելոնան» ու ՊՍԺ-ն այժմ Եվրոպայում գերազանցում են բոլորին: Հանսի Ֆլիկը վերահսկում է ամեն ինչ: Նա թիմին վստահություն է հաղորդել և աշխատող մարտավարություն առաջարկել»,- ասել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Կատալոնական ու փարիզյան թիմերը մոտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ […] ...
22:46 15.04.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...