Քննարկվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+7.09 oC

Քննարկվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը

14:49 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը մայր օրենք է, որը սկիզբ է դնելու կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: Այս մասին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն ասել է՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի արտահերթ նիստում՝ ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողի խոսքով նախաձեռնության նպատակը ոչ թե որեւէ տեխնոլոգիայի, այլ ֆինանսական ծառայությունների կարգավորումն է:  Օրենքի նախագիծը մշակելու ընթացքում Կենտրոնական բանկը հիմնվել է ԵՄ փորձի վրա՝ հաշվի առնելով, որ Հայաստանում արժեթղթերի կարգավորման ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը նման է ԵՄ օրենսդրությանը:

ԿԲ նախագահի տեղակալը նշել է, որ «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագծով կարգավորվում են այն ակտիվներն ու ծառայությունները, որոնք գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում:  Ըստ օրենքի՝ Հայաստանում առաջարկվում է իրականացնել կրիպտոակտիվներով հետեւյալ ծառայությունները. առեւտրային հարթակի գործարկում, ակտիվին կցված թոքենների (stablecoins) առաջարկ կրիպտոակտիվների պահառություն, իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք (փոխանակում), հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում: Ծառայությունները կարող են մատուցել միայն այն իրավաբանական անձինք, որոնք ՀՀ կենտրոնական բանկի կողմից կստանան համապատասխան լիցենզիա: Ծառայությունների մատուցման համար սահմանված են մի շարք, այդ թվում՝ մուտքի եւ կապիտալի նվազագույն չափի պահանջներ: Սահմանվում են նաեւ հաճախորդներին պատկանող միջոցների պաշտպանության հաշվետվողականության, կիրպտոակտիվների շուկայի չարաշահումների կանխարգելմանն ուղղված պահանջներ: Մասնավորապես, հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձի պարտքերի դիմաց, կրիպտոակտիվներով ծառայություն մատուցողն էլ չի կարող իր հաճախորդների միջոցներն օգտագործել իր շահերի համար:

Օրենքի նախագծով կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձինք պետք է վարեն առանձնացված հաշվառում՝ յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաեւ իրենց միջոցների համար: Նրանք նաեւ պարբերաբար հաշվետվություն են ներկայացնելու ԿԲ-ին եւ իրենց հաճախորդներին:

Զեկուցողը պատասխանել է նաեւ պատգամավորների՝ վճարումների գործարքին, էլեկտրոնային փողին, էլեկտրոնային դրամապանակի ծառայության մատուցմանը, լիցենզիայի տրամադրմանը, կրիպտոակտիվներին, կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն առաջարկել է մինչեւ օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել նաեւ աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկվող հարցին: Առաջարկվել է օրենսդրական փաթեթն ընդգրկել առաջիկա ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն գերազանցում են բոլորին․ Խեդիրա

22:54 15.04.2025

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն գերազանցում են բոլորին․ Խեդիրա

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի մասին, հաղորդում է Goal-ը: ««Բարսելոնան» ու ՊՍԺ-ն այժմ Եվրոպայում գերազանցում են բոլորին: Հանսի Ֆլիկը վերահսկում է ամեն ինչ: Նա թիմին վստահություն է հաղորդել և աշխատող մարտավարություն առաջարկել»,- ասել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Կատալոնական ու փարիզյան թիմերը մոտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

22:46 15.04.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է

22:26 15.04.2025

Օտարերկրացու տան խուզարկությամբ 149 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 29 տարեկան օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Ավելի ուշ նա ձերբակալվեց և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի […] ...

Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցը

22:17 15.04.2025

Արդյո՞ք փակուղի է խաղաղության գործընթացում. Արման Մելիքյանի հարցազրույցը

Օրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անթալիայի դիվանագիտական ֆորումում: Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայասատնի Սահմանադրության հարցն առաջ քաշեց: Դեռ ավելին՝ խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքները

22:11 15.04.2025

Ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի արդյունքները

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։  Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը սերտ գործընկերության և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության, ինչպես նաև Լիտվայի և Լատվիայի գործընկերներին՝ ընդգծելով ծրագրի իրականացման […] ...

SHANTNEWS

22:00 15.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP