14:41 14.04.2025
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը:
Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները և դրանց պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլփոստի հասցեով:
Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված էլեկտրոնային տարբերակով:
21:51 15.04.2025
Երևանում բախվել է 4 տրանսպորտային միջոց, վրացական համարանիշերով «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղումԱպրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվել են 4 տրանսպորտային միջոց, ինչից հետո ավտոմեքենաներից «Porsche»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում: ...
21:45 15.04.2025
Կոնֆլիկտ «Ռեալի» 2 ֆուտբոլիստների միջև«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել: ...
21:34 15.04.2025
Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:21 15.04.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
21:17 15.04.2025
17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետԱշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...
21:14 15.04.2025
Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ […] ...