13:24 14.04.2025
Նախագծի համաձայն՝ Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի խոսքով արեւմտյան պետությունների, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի եւ բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը եւ ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:
Արման Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում կկազմակերպվի աշխատանքային հանդիպում՝ առաջացած հարցերը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկելու նպատակով:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին՝ այն գնահատելով որպես Զինված ուժերի կարեւորագույն բարեփոխումներից մեկը:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
21:00 15.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան, Սիսակյան փողոցներ և Անդրանիկի փ. 95, 97, 101, 103 շենքեր, Գ․Հասրաթյան փ. 25/2, 25/4, 25/6 շենքեր, Դալմայի այգիներ, Գագարինի փողոց, Երևան պարկ, Լենինգրադյան փ. 23/2, 23/7, 27/7, 23/18 […] ...
20:50 15.04.2025
Վերադարձի՛ր շարք. «Զինուժ»-ը՝ պահեստազորից ԶՈՒ վերադարձած սպաների ծառայության մասինՎերադարձի՛ր շարք. «Զինուժ»-ն անդրադարձել է նոր ծրագրով պահեստազորից զինված ուժեր վերադարձած սպաների ծառայությանը։ ...
20:40 15.04.2025
«Ռեալը» լեգենդների խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»Մադրիդի «Ռեալը» լեգենդների խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»։ Մեքսիկայում կայացած խաղում հիմնական ժամանակում ոչ-ոքի է գրանցվել` 2-2։ «Բարսելոնայից» աչքի են ընկել Խավիեր Սավիոլան և Կառլես Պույոլը, «Ռեալից»` Լուիշ Ֆիգուն ու Մարսելոն։ ...
20:30 15.04.2025
Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիսԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Գազայի հատված։ Այս մասին հայտնում է նրա գրասենյակը։ Հայտարարության համաձայն՝ նա այցելել է անկլավի հյուսիսային հատված։ Ուղևորության հետ կապված այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ ...
20:19 15.04.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետԲրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և […] ...
20:10 15.04.2025
Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին. «Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ […] ...