Երբ կդադարեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:14:57
Ամսաթիվ
21 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+20.09 oC

Երբ կդադարեն տեղումները․ եղանակը՝ առաջիկա օրերին

13:08 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40սմ և ավել։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։ Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
​Երևանում ապրիլի 14-ի երեկոյան, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
​Մարզերում ապրիլի 14-ի ցերեկը, 15-16-ին շրջանների մեծ մասում , ապրիլի 17-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 14-16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 21.04.2025

SHANTNEWS

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

12:00 21.04.2025

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանը։ «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է»,- ասվում է հրապարակման մեջ։ Պոնտիֆիկոսը 88 տարեկան էր։ Վերջին ամիսներին ծանր հիվանդ էր։ Նա հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Հետո նրա վիճակը բարելավվել էր, ու նա դուրս էր գրվել հիվանդանոցից։ ...

Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:49 21.04.2025

Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին. քննարկվել է Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցը

11:22 21.04.2025

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 82-րդ նստաշրջանին. քննարկվել է Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցը

Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը: Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը: Մելսիկ Շիրվանյանը զեկուցել է […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգ

11:10 21.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգ

Ապրիլի 14-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 119-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 2-ական, հեղեղման, դարափուլի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման՝ 7, թունավորման, վայրի կենդանիների հարձակման, կեղծ ահազանգի, օձի նկատման՝ 4-ական, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես […] ...

Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

11:04 21.04.2025

Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից․ Ծանրամարտի ֆեդերացիա

Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մենք ունենք 3 մասնակից: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 14:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային կանայք: Հայաստանն այս քաշում կներկայացնեն Ջուլիետա Ավանեսյանն ու Մերի Թումասյանը: Եվ Եվրոպայի առաջնությունը կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Այստեղ Հայաստանը կներկայացնի Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը: ...

BACK_TO_TOP