12:52 14.04.2025
Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց ի վեր ամերիկյան կինոընկերությունները դադարեցրել են ներառականության խթանումը և այժմ կենտրոնանում են ընտանեկան արժեքների վրա: Այս մասին գրում է Le Figaro թերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հոլիվուդյան ստուդիաները սկսում են կրճատել այն ֆիլմերի ու սերիալների թիվը, որտեղ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կերպարներ են, և ավելի շատ են դիմում կրոնական թեմաներին ու գյուղական կյանքին վերաբերող պատմություններին։ Նշվում է, որ այս փոփոխության խթանը նախագահ Թրամփի գործադիր հրամաններն էին։
Կինոարդյունաբերության առաջին փոփոխություններն արդեն նկատելի են, նշում է Le Figaro-ն։ Disney ստուդիան հրաժարվել է տրանսգենդեր կերպար ավելացնել երեխաների համար նախատեսված մուլտֆիլմում, իսկ սթրիմինգային Amazon և Netflix ծառայությունները հաջողությամբ ցուցադրել են աստվածաշնչյան պատմությունների վրա հիմնված ֆիլմերի պրեմիերաներ։
20:30 15.04.2025
Նեթանյահուն այցելել է Գազայի հատվածի հյուսիս20:19 15.04.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Լունելայի հետԲրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակի ղեկավար Վիվիան Լունելայի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: «Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը նաև մտքեր են փոխանակել միջազգային և […] ...
20:10 15.04.2025
Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին. «Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ […] ...
20:05 15.04.2025
Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետԵրևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի […] ...
19:52 15.04.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանըՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ՀԲ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, հայտնում են ՊԵԿ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են 4-րդ Հանրային Ծառայությունների Արդիականացման Ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող նախագծերը, Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի երկրորդ […] ...
19:42 15.04.2025
Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին և վնասվածք էր ստացել ու բացակայում էր մոտ 2 ամիս։ Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով […] ...