12:20 14.04.2025
Բացահայտվել է 124 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
60 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
34 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
17 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
14 դեպք՝ խարդախության,
17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
8-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման,
5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և փաստաթղթի կեղծիքի,
4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության ու աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու,
2-ական դեպք՝ դատական ակտը չկատարելու և ինքնիրավչության:
Բացահայտվել են նաև պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավազակության, կողոպուտի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախատելու, զորակոչից խուսափելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
▪️բնակարանային գողության՝ 4 դեպք,
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք,
▪️ավտոմեքենայի գողության, խարդախության ու ավազակության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել` 4-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած երեք օրում գրանցված 46 ավտովթարի հետևանքով`
59 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
20:10 15.04.2025
Արման Ծառուկյանը` հաջորդ հավանական մենամարտի մասինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին. «Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ […] ...
20:05 15.04.2025
Արմեն Փամբուխչյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հետԵրևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի […] ...
19:52 15.04.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանըՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ՀԲ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, հայտնում են ՊԵԿ-ից։ «Հանդիպմանը քննարկվել են 4-րդ Հանրային Ծառայությունների Արդիականացման Ծրագրի (PSMP-4) շրջանակում իրականացվող նախագծերը, Մաքսային վարչարարության զարգացման ծրագրի երկրորդ […] ...
19:42 15.04.2025
Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին և վնասվածք էր ստացել ու բացակայում էր մոտ 2 ամիս։ Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով […] ...
19:36 15.04.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում են նախարարությունից։ «Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում, լավ կառավարում», «Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին», «LEADER» ծրագրերը, որոնք նպատակաուղղված են օրենսդրական բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, համայնքների […] ...