ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում

08:30 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայի հակամարտությունը և դրա հետ կապված հարցերը կլինեն Լյուքսեմբուրգում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների ծրագրված հանդիպման առանցքը։

Ինչպես լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, արտգործնախարարները կքննարկեն, մասնավորապես, Կիևին ռազմական օգնության տրամադրումը, ԱՄՆ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ինչպես նաև վերջինիս անվտանգության երաշխիքները։

ԵՄ խորհրդի նիստի երկրորդ հիմնական թեման լինելու է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի հակամարտությունը և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ավանդաբար տեսակոնֆերանսի միջոցով կխոսի նախարարների հետ՝ նրանց տեղեկացնելու ճակատում տիրող իրավիճակի և Կիևի առաջնահերթ կարիքների մասին։

«Այնուհետև նախարարները կքննարկեն ժամանակավոր՝ 30-օրյա հրադադարի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ խաղաղ բանակցությունների հետ կապված վերջին զարգացումները: Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն նաև ԵՄ ռազմական աջակցության ավելացումը, ներառյալ՝ զինամթերքի վերաբերյալ ԵՄ դիվանագիտության ղեկավարի նախաձեռնությունը, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքները»,-ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք

17:42 15.04.2025

Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք: Ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում […] ...

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

17:36 15.04.2025

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես են եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Բաբկեն Թունյանը բավականին լավ ցուցանիշ է համարել նախորդ տարի արձանագրված 5,9 տոկոս տնտեսական աճը: Անդրադառնալով պետական պարտքի […] ...

Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Էնրիկե

17:30 15.04.2025

Պատրաստ ենք ցանկացած սցենարի․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Ասթոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջիկա խաղի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: «Մենք ցանկանում ենք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք մեզ կառաջադրի «Ասթոն Վիլան»: Մեր նպատակը հաղթանակն է: Պատրաստ ենք հաղթելուն, պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ասել է իսպանացի մասնագետը: Փարիզում կայացած խաղում ՊՍԺ-ն հաղթել է 3-1 […] ...

Պաշտոնապես բացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Զանգերի կենտրոնը

17:25 15.04.2025

Պաշտոնապես բացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Զանգերի կենտրոնը

Ապրիլի 14-ին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում բացվեց Զանգերի կենտրոնը։ Կենտրոնի շահառուները ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն են, այլև օտարերկրացիներ, փախստականներ, տեղահանվածներ, պարզապես Հայաստանից դուրս գտնվող և Հայաստանով հետաքրքրված անձինք՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղեկատվություն ստանալ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացվող ծառայությունների մասին։ Ծառայության թեժ գծին փոխարինելու եկած Զանգերի կենտրոնը պաշտոնապես գործարկվում է՝ վերապատրաստված […] ...

Ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվել ու ձերբակալվել են

17:17 15.04.2025

Ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվել ու ձերբակալվել են

Ապրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

17:11 15.04.2025

Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […] ...

BACK_TO_TOP