08:00 14.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Լոռու մարզում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։
18:11 15.04.2025
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերըԱպրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...
17:54 15.04.2025
Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց […] ...
17:50 15.04.2025
Մի շարք միջոցառումներով նշվել է Արվեստի համաշխարհային օրըԱրվեստի համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում տեղի ունեցող պլեներին: Այն անցկացվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվող՝ Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմի դիտմանը: Նախարարի տեղակալի գնահատմամբ՝ այսօրինակ միջոցառումները […] ...
17:46 15.04.2025
Լիտվայի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի և ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ […] ...
17:42 15.04.2025
Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք: Ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում […] ...