Լուիզա Գոնսալեսը հրաժարվել է ընդունել Էկվադորի նախագահական ընտրություններում իր պարտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+13.09 oC

Լուիզա Գոնսալեսը հրաժարվել է ընդունել Էկվադորի նախագահական ընտրություններում իր պարտությունը

09:39 14.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Քաղաքացիական հեղափոխություն» ձախակողմյան շարժման թեկնածու Լուիզա Գոնսալեսը հայտարարել է, որ չի ճանաչում ձայների հաշվարկի արդյունքները, որոնց համաձայն՝ Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող ղեկավար Դանիել Նոբոան։

«Այն մարդկանց անունից, որոնք մենք ներկայացնում ենք, մենք չենք ընդունում Ազգային ընտրական խորհրդի կողմից ներկայացված արդյունքները։ Մենք կխնդրենք ձայների վերահաշվարկ և քվեատուփերի բացում», -ասել է նա համախոհներին։

Գոնսալեսի խոսքով՝ Էկվադորի քաղաքացիներն ականատես են եղել «բացահայտ ընտրակեղծիքների»։

Կիրակի օրը Էկվադորում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի Ազգային ընտրական խորհուրդը հաղթող է ճանաչել Նոբոային։ Քվեաթերթիկների 92,65%-ի մշակումից հետո հրապարակված տվյալների համաձայն՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 55,87%-ը, իսկ Գոնսալեսի օգտին՝ 44,13%-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պորոշենկոն Զելենսկիի գրասենյակին մեղադրել է իշխանությունը յուրացնելու մեջ

18:40 15.04.2025

Պորոշենկոն Զելենսկիի գրասենյակին մեղադրել է իշխանությունը յուրացնելու մեջ

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը սկսել է չարաշահել Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգումը և սկսել է յուրացնել իշխանությունը։ Նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ «Այժմ մտցվում է ռազմական դրության ևս մեկ երկարացում։ Սա 15-րդ անգամն է, որ խորհրդարանին խնդրում են աջակցել դրան։ Բայց ինչո՞ւ դրա ավարտից մեկ ամիս առաջ։ Ուզում եմ շեշտել, որ պետք է […] ...

Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմը

18:30 15.04.2025

Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմը

Թոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում հատել է 60000 խաղային րոպեի շեմը։ Դա տեղի է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: 35-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 745 խաղ, խփել 248 գոլ և կատարել 273 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո գերմանացին […] ...

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

18:20 15.04.2025

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

18:11 15.04.2025

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը

Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...

SHANTNEWS

18:00 15.04.2025

SHANTNEWS

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

17:54 15.04.2025

Ախուրյանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Հայկավան գյուղի 51-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Վերջինս ապրիլի 14-ին ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայկավանցի տղամարդու տանը՝ հյուրասենյակի պահարանում, հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց […] ...

BACK_TO_TOP