Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի Բահրեյնի Գրան պրին

23:40 13.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության չորրորդ փուլում՝ Բահրեյնի Գրան պրիում։ Մրցույթը տեղի է ունեցել Սախիր ավտոդրոմում։

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Ջորջ Ռասելը։ Լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Լանդո Նորիսը «Մաքլարենից»։

Նորիսը 77 միավորով գլխավորում է առաջնության ընդհանուր մրցաշարային աղյուսակը։ Պիաստրին այժմ ունի 74 միավոր՝ բարձրանալով երկրորդ տեղ։ Երրորդ տեղը բաժին է հասնում վերջին չորս մրցաշրջանների աշխարհի առաջնության հաղթող, «Ռեդ Բուլ» թիմի հոլանդացի մրցարշավորդ Մաքս Վերստապենին (69 միավոր):

«Մաքլարենը» գլխավորում է կոնստրուկտորների առաջնությունը 151 միավորով։ Առաջին եռյակում են նաև «Մերսեդեսը» (93) և «Ռեդ Բուլը» (71):

Աշխարհի առաջնության հինգերորդ փուլը կանցկացվի Սաուդյան Արաբիայում ապրիլի 18-ից 20-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:02 15.04.2025

Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

10:58 15.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։ ...

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

10:38 15.04.2025

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

Այսօր ԱԺ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, բայց վերջինս հրաժարվել էր մանդատից։ ...

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

10:29 15.04.2025

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը: Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև […] ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

10:18 15.04.2025

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ։ ...

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել B-1B ռմբակոծիչով

10:00 15.04.2025

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ռազմաօդային ուժերի վարժանքներ են անցկացրել B-1B ռմբակոծիչով

Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել ամերիկյան B-1B ռազմավարական ռմբակոծիչով։ Այս մասին հայտնում է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը։ Համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել Կորեական թերակղզու օդային տարածքում ամերիկյան ռմբակոծիչի տեղակայման կապակցությամբ։ Հարավկորեական կողմն օգտագործել է F-16 և F-35A կործանիչներ, իսկ ամերիկյան կողմը՝ F-16: Ինչպես նշում է հեռուստաալիքը, զորավարժությունները նպատակ […] ...

BACK_TO_TOP