Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հրթիռային հարվածների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 04 2025
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա հրթիռային հարվածների մասին

23:13 13.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսթիները հարվածներ են հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին և Իսրայելի արևելքում գտնվող Սդոտ Միհա ռազմաբազային: Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժման խոսնակ Յահյա Սարիան։

«Հրթիռային ուժերը … ռազմական գործողություն են իրականացրել՝ օգտագործելով երկու բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ մեկ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռ, որոնք թիրախավորել են Սդոտ Միհա բազան», – ասել է նա «Ալ Մասիրա» հեռուստաալիքով, որը վերահսկվում է «Անսար Ալլահի» կողմից։

Սարիայի խոսքով՝ հութիները նաև հարվածել են Բեն Գուրիոն օդանավակայանին՝ օգտագործելով «Զուլֆիկար» հրթիռ, անօդաչու թռչող սարքով էլ հարված է հասցվել Իսրայելի հարավ-արևմուտքում գտնվող Աշկելոնի տարածքում գտնվող «կարևոր թիրախին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ

11:20 15.04.2025

«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Ապրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:02 15.04.2025

Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

10:58 15.04.2025

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։ ...

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

10:38 15.04.2025

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ Մեհրաբյանը

Այսօր ԱԺ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, բայց վերջինս հրաժարվել էր մանդատից։ ...

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

10:29 15.04.2025

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը: Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև […] ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

10:18 15.04.2025

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ։ ...

BACK_TO_TOP