18:56 13.04.2025
Ապրիլի 11-13-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին և խոսել Ադրբեջանի հետ շփումներից:
Լրագրողը՝ նշելով, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո, հարցրել է Արարատ Միրզոյանին, քննարկվե՞լ է արդյոք պայմանագրի ստորագրման հարցը:
«Իսկապես, սա առաջին հանդիպումն էր մեր հայտարարությունից հետո, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է: Հասկանալիորեն մենք քննարկել ենք այդ հարցը: Մեծ հաշվով, երկու երկրների դիրքորոշումները հանրային են: Այստեղ գաղտնիք և նորություն չկա: Մեր մոտեցումն այն է, որ չկա և չի կարող լինել այնպիսի պայմանագիր, որը կհասցեագրի բոլոր հնարավոր հարցերը: Խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը, վավերացումն ու ուժի մեջ մտնելը հարաբերությունների ընդհանուր կարգավորման ու կառուցման միայն սկիզբն է լինելու: Մանավանդ, որ այդ պայմանագրում մենք ունենք կետ, համաձայն որի՝ պետք է ստեղծվի երկկողմ հանձնաժողով պայմանագրի իրականացումը մշտադիտարկելու, խնդիրները մեկնաբանելու, լուծումներ գտնելու համար։ Իսկ խնդիրներ, վստահաբար, կծագեն: Որոշակի շրջան կպահանջվի համատեղ աշխատելու, որպեսզի բոլոր լուծումները գտնվեն: Ուստի մեր մոտեցումը սա է` անմիջապես ձեռնամուխ լինել ստորագրմանն ու վավերացմանը, և հետո ընթացքում փորձել լուծել մնացած հարցերը:
Հայտնի է, որ Ադրբեջանն իր դիրքորոշումն ունի այս հարցում: Նրանք, մասնավորապես, երկու նախապայման են նշել` ԵԱՀԿ Մինսխի խմբի լուծարում և Հայաստանի սահմանադրության փոփոխություն: Մինսկի խմբի լուծարման հետ կապված մեր դիրքորոշումը պարզ է: Մենք կարծում ենք, որ այն պահին, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ նաև փաստաթղթով, իսկ դա կարող է լինել պայմանագրի ստորագրմամբ, այդ պահից սկսած կոնֆլիկտի համար ստեղծված Մինսկի խումբն այլևս կարիք չի ունենա շարունակել իր գոյությունը: Մենք պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել: Այն է` ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ՝ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը` դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին, քարտուղարությանը և անդամ երկրներին:
Սահմանադրության հարցով ևս մենք մեր դիրքորոշումը բազմիցս նշել ենք: Նախ, մենք համոզված ենք, որ մեր Սահմանադրության մեջ չկա այդպիսի խնդիր (տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ – խմբ.), ավելին` Ադրբեջանի սահմանադրության մեջ կա խնդիր: Այն է` հղում իրենց անկախության ակտին, որը պարունակում է տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ: Բացի այդ, պետք է նշել, որ հարցը լուծվում է բուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Պայմանագրով ճանաչում ենք միմայնց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին:
Վավերացման գործընթացում մենք դիմելու ենք մեր Սահմանադրական դատարանին, և եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ այս պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը, կստացվի, որ հարցը լուծված է: Եթե տեսականորեն Սահմանադրական դատարանը այլ բան գտնի, դա կլինի այլ իրավիճակ, կնստենք, կհասկանանք` ինչպես շարունակել:
Իհարկե, ես չեմ կարող որոշել Սահմանադրական դատարանի փոխարեն, բայց ես կարող եմ ենթադրել, որ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի դրական՝ ելնելով նրա այն որոշումից, որը կայացվեց նախորդ տարվա սեպտեմբերին համանաման փաստաթղթի քննարկման ժամանակ: Այն ժամանակ Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգին, որն ըստ էության ուներ նման բովանդակություն: Այնտեղ ևս նշվում է, որ սահմանզատում պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ այդ հռչակագիրն ասում է այն, ինչ ես քիչ առաջ ասացի պայմանագրի համատեքստում: Այն է` երկու երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչվում է այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին: Ելնելով սրանից՝ կարծում եմ, որ այս անգամ ևս Սահմանադրական դատարանի որոշումը պետք է որ դրական լինի: Կրկնում եմ, եթե լինի այլ դիրքորոշում ու եզրակացություն, կլինի այլ իրավիճակ:
Սա է հիմնականը: Ասել, որ ստացվեց առաջընթաց գրանցել, այս հարցում համոզել միմյանց փոխել դիրքորոշումներ, կլինի մեծ չափազանցություն: Բայց կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել: Բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև դրական լուծումներ գտնվեն: Բանակցությունների դադարումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր կարգավորման գործընթացի, էլ չասած` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա:
Հարցին, արդյոք կա քիչ թե շատ հստակ պատկերացում, թե երբ կարող է ստորագրվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիրը: ԱԳ նախարարն ասել է.
«Մենք պատրաստ ենք դա անել ամենամոտ ապագայում: Այդպիսի պատրաստակամություն Ադրբեջանից չի հնչում:
Արվելու է ամեն բան, որ գործընթացը փակուղի չգնա: Փակուղի մենք չենք ուզում, և այս ամբողջ գործընթացում մեր ցուցաբերած կառուցողական մոտեցումը հենց դրա մասին է վկայում: Դա կիրառելի է թե՛ խաղաղության պայմանագրի համատեքստում, թե՛ մնացած հարցերում: Տեղյակ եք, որ մենք տարբեր առաջարկներ ենք արել ադրբեջանական կողմին, նաև՝ ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Այդ հարցում ևս փորձել ենք որոշակիորեն հասցեագրել իրենց մտահոգությունները: Մեր համոզմամբ, հիմա մենք արել ենք մի առաջարկ, որը լիովին համապատասխանում է և՛ մեր պատկերացումներին, և՛ փարատում է իրենց մտահոգությունները: Նույնը կարող ենք ասել սպառազինությունների վերաբերյալ: Մասնավորապես, մենք առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման և վերիֆիկացիայի համատեղ մեխանիզմ, առաջարկել ենք նաև ստեղծել սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմ և այլն: Մենք պետք է շարունակենք մեր կառուցողական ներգրավվածությունը»:
09:31 15.04.2025
Վոլոդինը կոչ է արել Կալլասին դատարանի առաջ կանգնեցնելԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և հանձնվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալին, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։ «Կալլասը պետք է պաշտոնանկ արվի և ներկայացվի ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի առջև»,- գրել է նա։ Վոլոդինը նշել է, որ Կալլասը անցել է սպառնալիքների և վերջնագիր է ներկայացրել ոչ միայն ԵՄ երկրներին, այլև ԵՄ-ին […] ...
09:21 15.04.2025
Լավրով. Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի և նոր ծուղակի տարբերությունըՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի տարբերությունը և մեկ այլ ծուղակ, որը կարող է երկիրը տանել դեպի կախվածություն։ Նախարարի խոսքով՝ այսօր, երբ Մոսկվային նորմալ գործարքներ են առաջարկում, դա ընկալվում է «լավ իմաստով»։ «Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ տեսք ունի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք […] ...
09:11 15.04.2025
Վերացվել է Խոտ-Որոտան ավտոճանապարհին սողանքի վտանգը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիք այցելության ընթացքում եղել են Խոտ-Որոտան ավտոճանապարհին։ Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհը Որոտան գյուղը հարևան Խոտին, Գորիսին, Կապանին և միջպետական Մ-2 ճանապարհին կապող հիմնական ու ամենակարճ երթուղին է։ Ճանապարհի ավելի քան 7կմ-ն ասֆալտապատ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ […] ...
09:05 15.04.2025
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղումԱպրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […] ...
09:00 15.04.2025
Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցություններումԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ բանակցություններում։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նրան հարցրել են, թե վստահ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարք է ընթանում: «Այո, վստահ եմ։ Ես Պուտինի հետ արդեն երեք հանդիպում եմ անցկացրել։ Վերջին հանդիպումը տևել […] ...
08:48 15.04.2025
Ֆլորիդան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը վերանվանել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոցիՖլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ստորագրել է օրենք, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվում է Ամերիկայի ծոց՝ Ֆլորիդան դարձնելով ԱՄՆ առաջին նահանգը, որը փոխել է այս տեղանունը պաշտոնական մակարդակով, ասվում է նահանգի Սենատի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ Google-ը հայտարարել էր, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոցի։ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես […] ...