17:38 13.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։
Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները։ Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր, և ակնկալվում է 28 մլն այցելու։
Նախարարը շրջել է Հայաստանի ազգային տաղավարով, որը ներկայացնում է ութ «սյուներ», որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է ՀՀ-ն ներկայացնող հիմնարար մի ուղղություն՝ հնագույն պատմությունից և ստեղծարար մտածողությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ և խաղաղությանն ուղղված հանձնառություն։
Տաղավարում ներկայացված են նաև Կառավարության մեգանախագծերը, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկը», Գյումրիի «Չոր նավահանգիստը», «Ակադեմիական քաղաքը», «Ինժեներական քաղաքը»:
Տաղավարում ներկայացված են Հայաստանի բարենպաստ ներդրումային միջավայրն ու զբոսաշրջային կարևոր և տեսարժան ուղղությունները։
Բացի այս՝ Հայաստանի ազգային տաղավարում ներկայացված են նաև կրթական նորարարական նախաձեռնությունները՝ ՔՈԱՖ, Արմաթ, ինչպես նաև՝ Հայաստանի տեսլականն ուսուցման ապագայի վերաբերյալ: Մանրամասն ցուցադրված է Թումոյի միջազգային ցանցը՝ հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին՝ որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ։
Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է նման մասշտաբի ցուցահանդեսներում Հայաստանի մասնակցությունը, նշելով, որ դա լրացուցիչ հնարավորություն է երկրի ներուժն ու գրավչությունը միջազգային հարթակներում ներկայացնելու և համագործակցության նոր ուղիներ ստեղծելու համար։
08:48 15.04.2025
Ֆլորիդան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը վերանվանել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոցիՖլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ստորագրել է օրենք, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվում է Ամերիկայի ծոց՝ Ֆլորիդան դարձնելով ԱՄՆ առաջին նահանգը, որը փոխել է այս տեղանունը պաշտոնական մակարդակով, ասվում է նահանգի Սենատի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ Google-ը հայտարարել էր, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոցի։ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես […] ...
08:38 15.04.2025
Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի ՕմանումԻրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի հյուրընկալող կողմը, որը կկայանա շաբաթ օրը»,- ասել է նա IRNA գործակալությանը։ Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը […] ...
08:28 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:20 15.04.2025
Արգենտինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել մաքսատուրքերի վերացման վերաբերյալԱրգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաստատել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը՝ մաքսատուրքերը վերացնելու նպատակով։ Նա համապատասխան հայտարարություն է արել Բուենոս Այրեսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։ «Մենք հասկանում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատրաստված փոխադարձ մաքսատուրքերի մասին առաջարկը և պատրաստ ենք այդ ուղղությամբ առևտրային համաձայնագիր ստորագրել, որն անկասկած ձեռնտու կլինի […] ...
08:09 15.04.2025
Al Jazeera. Գազայում 15 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամումԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 15 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Վերջին հարվածները հասցվել են վրանային ճամբարներին Պաղեստինի անկլավի հյուսիսում և հարավում։ Իսրայելի զինված ուժերը նաև ինտենսիվ հրետանային գնդակոծում են Գազա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...
08:02 15.04.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորաններ փակ են բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող […] ...