12:46 13.04.2025
Չինաստանի իշխանությունները «Փոթորիկ 2025» անվամբ համալիր վարժանքներ են անցկացրել՝ Ֆուցին ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար, որը գտնվում է Ֆուցզյան արևելյան նահանգում՝ Թայվան կղզու մոտ։ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) տվյալներով՝ միջոցառումը ներառում էր օբյեկտի վրա հարձակմանը արձագանքելու սցենարի փորձարկում։
CNNC-ի WeChat էջը պարզաբանել է, որ ապրիլի 12-ին տեղի ունեցած զորավարժությունները կանոնավոր են և տեղի են ունենում երկու տարին մեկ։ Միջոցառումը, որը անցկացվում էր վեցերորդ անգամ, համատեղ հովանավորվել էր Ատոմային էներգիայի պետական վարչության և Հանրային անվտանգության նախարարության կողմից։
Այս զորավարժությունների հիմնական նպատակը «ճգնաժամերին արձագանքման հմտությունների ամրապնդումն» է՝ հաշվի առնելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջ քաշված միջուկային անվտանգության հայեցակարգը։ Հիմնական խնդիրներն են արտաքին հարձակմանն ի պատասխան գործառնական միջոցառումների մշակումը, ինչպես նաև դրա հնարավոր բացասական հետևանքների կանխարգելումը։
23:17 14.04.2025
Սյունիքի մարզում «Toyota Prado»-ն վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատանքներ կատարող քաղաքացուն, ապա բախվել կայանված բեռնատարին ու «Mercedes»-ինԱպրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին վերամբարձ կռունկի մոտ աշխատանք կատարող բանվորին, այնուհետև բախվել «ՄԱԶ» մակնիշի բեռնատարին և «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով […] ...
23:09 14.04.2025
Ի՞նչ ուղերձներ ունեին հայ-իրանական զորավարժություններըՀայաստանն ու Իրանն այս ամիս երկօրյա համատեղ զորավարժություններ անցկացրին հայ-իրանական սահմանին: Ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունեն այս զորավարծությունները. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Նվեր Դավթյանը: ...
22:57 14.04.2025
«Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, և առատ ձյունՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է, և առատ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Ճանապարհը սպասարկվում է կապալառուի կողմից։ ...
22:48 14.04.2025
ԲՏ ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության օրենքների շուրջ քննարկումները շարունակվում ենՏՀՏ գործատուների միությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ITReports-ի հետ միասին ապրիլի 14-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր օրենքների շուրջ։ Բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ITReports-ի համահիմնադիր և տնօրեն Դավիթ […] ...
22:36 14.04.2025
Արագածոտնի մարզում «Suzuki»-ն մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշինԱպրիլի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Վազգեն Վ․-ն իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության […] ...
22:17 14.04.2025
Ադրբեջանա-ֆրանսիական առճակատումն աճում է․ Փարիզը պատրաստվում է կոշտ միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմՖրանսիայի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական տարածքի ուղղությամբ արձակված կրակոցներին: Ժան Նոել Բարոն իր մտահոգությունն է հատնել սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ի՞նչ է նա ասել կոնկրետ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժան Նոել Բարոն հայտարարություն է տարածել Լյուքսենբուրգում, ուր շարունակում է իր աշխատանքը Եվրամիության անդամ պետությունների արդգործնախարարների այդ հավաքը: Նրա հնչեցրած մեղադրանքները […] ...