11:48 13.04.2025
ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ Իրանի հետ խորհրդակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 19-ին։ Այս մասին նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Կողմերը համաձայնության են եկել կրկին հանդիպել ապրիլի 19-ին», – նշվում է փաստաթղթում։
Ապրիլի 12-ին Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Ինչպես հայտնել են Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական և հանգիստ մթնոլորտում, և կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները։ Երկրորդ փուլը կկայանա Օմանում ապրիլի 19-ին։
19:18 14.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում19:07 14.04.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ծանրամարտի ԵԱՄոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին, կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում […] ...
19:00 14.04.2025
Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային […] ...
18:48 14.04.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումԱպրիլի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3862 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 167 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 152, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 550, առանց […] ...
18:39 14.04.2025
Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտելԱպրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ։ Նրանք հայտնաբերվել և […] ...
18:30 14.04.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում: ...
18:19 14.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել էԴոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի, 189 մարդու հաջողվել է կենդանի դուրս բերել փլատակներից: Ապրիլի 8-ին Ազգային թաղամասում գտնվող հայտնի ժամանցային կենտրոնի տանիքը փլուզվել էր, որտեղ ընթանում էր երգիչ Ռուբի Պերեսի ելույթը: Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: Հնարավոր պատճառների թվում տեղական լրատվամիջոցները նշում են, որ հին շինությունը, […] ...