Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 04 2025
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+11.09 oC

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:24 13.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 14-ին՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Օշական, իսկ ժամը 11։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Խնդրում ենք չանհանգստանալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ապամոնտաժվել է ապօրինի շինությունն ու կրպակը

19:27 14.04.2025

Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ապամոնտաժվել է ապօրինի շինությունն ու կրպակը

Վահագն Դավթյանի անվան զբոսայգում ապամոնտաժվել է առանց թույլտվության կառուցված քարե շինությունն ու կրպակը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Երկու շինությունն էլ տեղադրված էր Երևան համայնքին պատկանող հողատարածքում՝ առանց հողօգտագործման իրավունքի և համապատասխան թույլտվության։ Քանդված հատվածը, որն այգու մի մասն է, կբարեկարգվի՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկեցիկ միջավայր։ ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

19:18 14.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են: Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […] ...

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ծանրամարտի ԵԱ

19:07 14.04.2025

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ծանրամարտի ԵԱ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին, կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում […] ...

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

19:00 14.04.2025

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր

2025 թվականի մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Այդ կապակցությամբ համակարգված ու արդյունավետ աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանի գլխավորությամբ կայացել է համապետական շաբաթօրյակի նախապատրաստական և կազմակերպչական հարցերի քննարկում՝ ՀՀ գործադիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շաբաթօրյակի օրն ակնկալվում է պատշաճ վիճակի բերել միջպետական և միջհամայնքային […] ...

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:48 14.04.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Ապրիլի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3862 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 167 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 152, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 550, առանց […] ...

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

18:39 14.04.2025

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ։ Նրանք հայտնաբերվել և […] ...

BACK_TO_TOP