16:31 12.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և կրթական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:
Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:
23:37 12.04.2025
Ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակներըԵրևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Թումանյան փողոցում ապամոնտաժվել են սյուների գովազդային վահանակները: «Երևանում պետք է ձևավորենք ավելի գեղեցիկ և մաքուր միջավայր՝ քաղաքի բնակիչների ու հյուրերի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:26 12.04.2025
Ստեփանավանում «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը. տուժածներ չկանԱպրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Սուրեն Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան քաղաքից դեպի Տաշիր տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած «Ստեփանավան» բժշկական […] ...
23:17 12.04.2025
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոնՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (77կգ) կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով վրացի Ռամազ Զոիձեի նկատմամբ։ Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 […] ...
23:09 12.04.2025
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան – Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերըԱպրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Նախարարները քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: ...
23:01 12.04.2025
Մոսկվայում մեկնարկել է անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը․ ներկայացվել է նաև Shant Residence-ըԱյսօր Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված են մեր երկրում իրականացվող առաջատար շինարարական նախագծերը, որոնց թվում է նաև Shant Residence բնակելի համալիրը։ Ցուցահանդեսը նպատակ ունի օտարերկրյա ներդրողներին ներկայացնել անշարժ գույքի հայկական շուկան, նրա հաջողություններն ու առավելությունները։ Նախագծի հեղինակ Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը համոզված է, որ շինարարական […] ...
22:53 12.04.2025
Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզ այցից։ «Քննարկումներ Շվանիձորում»,- տեսանյութին կից գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...